×


Միաձուլելով գեղեցիկն ու հավատքը. «Nissi» զարդերի բրենդի եւ «ТОN Visage Studio»-ի ցուցահանդես-վաճառքը

«Nissi» զարդերը եւ «ТОN Visage» էսթետիկ կենտրոնը «The Alexander» հյուրանոցում խորհրդանշական երեկո էին կազմակերպել՝ միավորվելով մեկ ցուցահանդեսի շուրջ: Առաջին հայացքից իրար հետ հատման կետեր չունեցող երկու ապրանքանիշերի նպատակն էր գեղեցիկի միջոցով ներկայացնել հավատքն ու երախտագիտությունն առ Աստված: Սրահում նրբագեղ եւ յուրահատուկ զարդեր ու կտավներ էին՝ կնոջն իր ողջ գունապնակով պատկերող: BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի հետաքրքիր դրվագները եւ զրուցել հեղինակների հետ:


Վերածննդի եւ քրիստոնեական հավատքի գաղափարը կրող «Nissi» զարդերի հեղինակ, ապրանքանիշի հիմնադիր Մարինա Նուշիկյանի եւ «ТОN Visage» էսթետիկ կենտրոնի հիմնադիր Հասմիկ Մուրադյանի համագործակցության առիթ է դարձել նույն մտքերի եւ գաղափարի առկայությունը: Երկու տարբեր ոլորտ, տարիների աշխատանք եւ հանդիպում, որը միավորել է նրանց:

Մարինա Նուշիկյանը (մեջտեղում)


«Երկու տարի առաջ որոշեցի ստեղծել զարդեր, քանի որ ինքս շատ եմ սիրում կրել: Լինելով քրիստոնյա՝ ցանկանում էի հենց այդ թեմայով զարդեր ստեղծել ու արտահայտել իմ հավատքը, սերը, շնորհակալությունն առ Աստված, որ ամեն պահի կողքիս է: Իմ գոհունակությունը հետաքրքիր որեւէ տարբերակով ու մոտեցմամբ պետք է հայտնեի. զարդերն օգնեցին ինձ ու ամբողջացրին մտքերս: Այժմ էլ ներկայացնում եմ բրենդն՝ իր առանձնահատկություններով եւ նպատակներով: Հասմիկի հետ մի նկարահանման ընթացքում շփվեցինք, գաղափարս պատմեցի, պարզվեց՝ նա էլ իր հերթին ուներ նպատակ եւ ցանկություն նմանատիպ միջոցառում իրականացնելու»,- նշել է Մարինա Նուշիկյանը:


Ջերմ ու անմիջական մթնոլորտում մտքերի փոխանակման եւ քննարկումերի արդյունքում նրանք կարողացել էին համադրել եթերային գեղեցկությունը, կնոջը, բնությունն ու զարդերը: «Nissi» ապրանքանիշը ներկայացնում է արծաթյա ոսկեջրած զարդեր, հաճախորդի ցանկության դեպքում նույնը կարող են ստեղծել ամբողջությամբ ոսկյա տարբերակով: Խորհրդանշական բոլոր զարդերը Մարինա Նուշիկյանը ստեղծում է անհատական մոտեցմամբ ու ոճով՝ հիմքում պահպանելով հիմնական գաղափարը:


Մասնագիտությամբ նկարչուհի, դիմահարդար Հասմիկ Մուրադյանը, որը վարպետորեն ընդգծում է կնոջ գեղեցկությունը՝ պահպանելով դիմագծերն ու բնական կերպարը, երեկոյին ներկայացրել էր յոթ կտավ:

Մարինա Նուշիկյանը եւ Հասմիկ Մուրադյանը


«Ես եւ Մարինան իրար շատ նման ենք՝ երկուսս էլ կարեւորում ենք բնականն ու հավատքը, որի միջոցով ես կերտել եմ իմ ուղին եւ հիմա վայելում եմ աշխատանքս: Ութ տարվա գործունեության ընթացքում փորձել եմ ընգծել կանանց գեղեցկությունը. կարեւոր է, որ կինը չկորցնի իր եսը դիմահարդման ընթացքում: Այսօրվա համար կտավների միջոցով դիմահարդարված կանանց եմ ներկայացրել՝ ցուցադրելով գույն, գեղեցկություն եւ հավատք: Կինն այս կյանքում իր գույներով է գեղեցիկ: Կտավներում օգտագործել եմ տարբեր ծաղիկներ, այդպիսով շեշտել այն հանգամանքը, որ ծաղիկներն ու կանայք նման են՝ բազմերանգ եւ գեղեցիկ»,-պատմել է Հասմիկը՝ հավելելով, որ յոթ թիվը շատ պատահաբար դարձել է իր եւ Մարինայի համար խորհրդանշական, այն նաեւ կարեւոր թիվ է քրիստոնեության մեջ:


Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր, որոնք ներկայացնում էին երկու ապրանքանիշերի ստեղծման պատմությունը, հյուրերը նաեւ խաղարկության մասնակցեցին՝ ստանալով գեղեցիկ նվերներ:


«Nissi» զարդերի ապրանքանիշի նորություններին կարող եք հետեւել

Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/jewelrynissi

Ինստագրամում՝ https://www.instagram.com/nissi__jewelry/

Հեռախոսահամար՝ +374 91 778877


«ТОN Visage Studio» գեղեցկության սրահը գտնվում է Լեոյի 9 հասցեում, հանդիսանում է VERA Beauty cosmetics-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Էսթետիկ կոնտրոնի նորություններին կարող եք հետեւել

Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/tonvisagestudio.arm

Ինստագրամում՝ https://www.instagram.com/ton_visage_studio/

Հեռախոսահամար՝ +374 44 800 988



Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին