×


«Անհնարին էր իրագործել երազանքս». Հասմիկ Խոջյանի նախահարսանեկան խնջույքի լուսանկարները

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը շուտով կամուսնանա, իսկ մինչ այդ ուրախ ժամանակ է անցկացրել ընկերուհիների հետ: Նախահարսանեկան խնջույքի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, որ կազմակերպչական հարցերով ինքն է զբաղվել:

«Միշտ պատկերացրել եմ, որ հարսանիքից առաջ բացօթյա լողավազանում բոլոր ընկերներիս՝ ե՛ւ աղջիկների, ե՛ւ տղաների հետ եմ նշելու: Սակայն, այս եղանակին, բնականաբար, անհնարին էր իրագործել երազանքս: Բայց ես չհանձնվող մարդ եմ: Սիրում եմ իրագործել մտքերս, թեկուզ եւ որոշակի փոփոխություններով: Շատ գեղեցիկ փակ լողավազան գտա, որտեղ իսկապես օրս անմոռանալի դարձավ»,-նշել է նա:


Երեկույթի գույներն են եղել կարմիրը եւ սպիտակը.«Խանութներում այդպես էլ չգտանք կարմիր քող, ստիպված ես ու մայրիկս կարեցինք, ինչն էլ ավելի թանկ դարձրեց օրն ինձ համար: Մեկ բան է, երբ պարզապես գնում ես խանութից, մեկ այլ բան է, երբ ժամանակ, ջանք, էներգիա ես ներդնում ու քո ձեռքով պատրաստում»:

Հասմիկ Խոջյանը


Ասում է՝ խնջույքի ժամանակ պարել են, երգել, լողացել, խաղեր խաղացել.«Ավելի լավ «բրայդ թու բի» չեմ պատկերացնում. օրը կատարյալ էր մեզ համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Խոջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW