Փիթ Դեւիդսոնը որոշել է պատասխանել Քանյե Ուեսթին իրեն ուղղված բազմաթիվ վիրավորանքների համար: Նախկինում նա ոչ մի կերպ չի արձագանքել ո՛չ Ուեսթի հայտարարություններին, ո՛չ էլ անիմացիոն տեսանյութին, որում ռեփերն իրեն կենդանի թաղում է: Բայց կարծես թե լցվել է Դեւիդսոնի համբերության բաժակը:
28-ամյա կատակերգուն 44-ամյա Ուեսթին լուսանկար է ուղարկել Քիմ Քարդաշյանի սենյակից՝ գրելով.«Անկողնում՝ քո կնոջ հետ»: Այս մասին Դեւիդսոնը հայտնել է Saturday Night Live հեռուստաշոուի ժամանակ: Նկարում նա մերկ պառկած է անկողնում, երեւում են բազմաթիվ դաջվածքները, որոնցից մեկն էլ, ինչպես նկատել են երկրպագուները, Քիմ անունն է:
Դեւիդսոնը նաեւ Ուեսթի հետ նամակագրությունն է հրապարակել, որում ռեփերը հայտնել է՝ ավելի ուրախ կլիներ, եթե Փիթը հիվանդանոցում լիներ՝ ակնարկելով թմրանյութերի հետ ունեցած նրա խնդիրները:
«Խնդրում եմ, գոնե մեկ րոպեով հանգստացիր: Քիմն իսկապես աշխարհի ամենալավ մայրն է: Կարծում եմ, որ բախտդ իսկապես բերել է, որ նա է երեխաներիդ մայրը: Որոշել եմ, որ էլ չեմ կարող թույլ տալ քեզ մեզ հունից հանել: Մեծացիր», - գրել է Դեւիդսոնը:
Ուեսթը չի համարում, որ սխալ է գործում: Բացի այդ էլ, մի քանի հարց ունի, որ վերաբերում են ավագ դստեր՝ Նորթի դաստիարակությանը: Քիմը նրան նորից թույլ է տվել օգտվել սոցցանցերից, մինչդեռ ռեփերն արգելել էր մտնել այդ տիրույթ: Քիմը դստերն օգնել է տեսանյութ նկարել, որում նաեւ ինքը կա:
Քարդաշյանն ու Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են մարտին՝ երկարատեւ դատական գործընթացներից հետո: Երեխաները մնացել են մոր մոտ, բայց Ուեսթն էլ նրանց մշտապես հանդիպում է ու ժամանակ անցկացնում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: