×


Հայտնի են «Արտավազդ 2022»-ի հավակնորդները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Այս տարի 21-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը նվիրված է լինելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է 2-րդ փուլ անցած աշխատանքները:

Գլխավոր մրցանակներին հավակնելու են հետեւյալ ներկայացումներն ու դերասանները՝

Լավագույն ներկայացում՝ «Արքան հրապարակում» (բեմ.`Հակոբ Ղազանչյան, Պարոնյանի անվ. թ.), «…եւ նորից գարուն» (բեմ.`Նարինե Գրիգորյան, Համազգային թ.), «Օրնիֆլ կամ միջանցիկ քամի» (բեմ.`Հրաչյա Հարությունյան, Ղափլանյանի անվ. թ.), «Սկապենի արարքները» (բեմ.՝ Կարեն Ներսիսյան, Ռուսական թ.), «Համլետ» (բեմ.` Արա Երնջակյան, Կամերային թ.) «Մաուգլի» (բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան. Գյումրու թ.):

Լավագույն դերասանուհի՝ Մարիամ Ղազանչյան («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Նարինե Պետրոսյան («Օրնիֆլ կամ միջանցիկ քամի», (օրիորդ Սյուպո), Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ.), Ելենա Վարդանյան («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Լուիզա Ներսիսյան («Համլետ» (Գերտրուդ),
Կամերային թ.), Անի Ղազարյան («Դասական... ոչ դասական» (Պոպովա), «Մհեր Մկրտչյան» արտիստ. թ.):

Լավագույն դերասան՝ Արման Ղազարյան («Ծիծաղի ակադեմիա» (գրաքննիչ), Լեւ Նալբանդյան («Սկապենի արարքները» (Սկապեն), երկուսն էլ՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Սենիկ Բարսեղյան («Կեսարի խրախճանքը» (Ներոն), Մխիթար Ավետիսյան («Հինգ պատմություն սիրո մասին» (տղամարդ), երկուսն էլ՝ Կամերային թ.), Լեւս Դավթյան («Դասական... ոչ դասական» (Սմիրնով), «Մհեր Մկրտչյան» արտիստ. թ.):


Լավագույն երիտասարդ դերասանուհի` Անի Խաչիկյան («Օսկարը եւ վարդագույն տիկինը» (Պեգիբլու), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Սիրանույշ Թադեւոսյան («Կոդա» (Էմմի), Կապանի Շիրվանզադեի անվ. դրամ. թ.), Մելսիդա Հակոբյան («Սկապենի արարքները» (Զերբինետտա), Ստանիսլավսկու անվ. թ.), Էվա Խաչատրյան  («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.):

Լավագույն երիտասարդ դերասան` Ներսես Ավետիսյան ( «Օսկարը եւ վարդագույն տիկինը» (Օսկար), Տիկնիկային թ.), Մարատ Խաչատրյան («2+2» (Ջեք Գեյբլ, Ստեֆանի) Արտաշատի Ա. Խարազյանի անվ. դրամ. թ.), Հարություն Սարգսյան («…եւ նորից գարուն» (Մաք), Համազգային թ.), Գոռ Համբարձումյան («Սկապենի արարքները» (Արգանտ), Ստանիսլավսկու անվ. թ.), Ավետ Զոհրաբյան («Համլետ» (Համլետ), Կամերային թ.), Արսեն Միքայելյան («Մաուգլի» (երիտասարդ Մաուգլի), Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ.):

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Արմինե Անդրեասյան («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.), Լուիզա Ղամբարյան («Օրնիֆլ կամ միջանցիկ քամի» (կոմսուհի), Ղափլանյանի անվ. դրամ. թ.), Լիլիա Մուկուչյան («ԿոնտրԱկտ» (թոփ-մենեջեր), Ստանիսլավսկու անվ. թ.), Հասմիկ Սուվարյան («Մաուգլի » (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Սերգեյ Թովմասյան («…եւ նորից գարուն» (պարոն Փիթերս), Համազգային թ.), Արա Գեւորգյան («Օրնիֆլ կամ միջանցիկ քամի» (Մաշտյու), Հ. Ղափլանյանի անվ. թ.), Մանվել Խաչատրյան («Սկապենի արարքները» (Ժերոնտ), Ստանիսլավսկու անվ. թ.), Ներսես Մարկոսյան («Համլետ» (Օզրիկ), Կամերային թ.), Էդգար Քոչարյան («Երկիր հայրենի» (Վեստ Սարգիս), Վանաձորի Աբելյանի անվ. թ.), Արսեն Սաղաթելյան («Մաուգլի » (Տաբաքի), Գյումրու թ.):

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին