×


Իրինա Դանիելյանի՝ ներկայացումներով 57-ամյակը, շնորհավորանքներն ու ցանկությունը

Իրինա Դանիելյանը մարտի 31-ին նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը: Հատուկ օրվա հետ կապված մի քանի մանրամասներ դերասանուհին կիսել է BRAVO.am-ի ընթերցողների հետ:

«Այս տարի պլաններ չունեի, քանի որ օրս աշխատանքային էր. մի քանի ներկայացում ունեի, բայց կարծում եմ՝ արդեն հանգստյան օրերին ինչ-որ կերպ կնշենք»,-ասել է նա եւ հավելել, որ տրամադրության փոփոխություններ տարեդարձի օրը չի ունենում.«Առհասարակ, եթե տխրելու առիթ չկա, ես տխուր չեմ լինում, ծննդյանս օրը՝ հատկապես»:


Ջերմ ու բարի մաղթանքներ դերասանուհին ստացել է ընկերներից, մտերիմներից ու հարազատներից: Երեկ զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, իսկ պարոն Թոխատյանը հասցրե՞լ է շնորհավորել նրան:


«Իհարկե, Հրանտն ինձ արդեն զանգահարել եւ շնորհավորել է: Գրեթե բոլորը մաղթում են, որ չկորցնեմ թե՛ ներքին, թե՛ արտաքին գեղեցկությունս ու երիտասարդությունս (ծիծաղում է,- հեղ.): Իսկ նվերների մասին եթե խոսեմ՝ չկան նյութական նվերներ, որոնց մասին երազում եմ կամ շատ ցանկանում: Միակ ցանկությունս է, որ խաղաղություն լինի, ես ու մտերիմներս առողջ լինենք, ինչը, փառք Աստծո, այդպես է»,- ամփոփեց դերասանուհին:


BRAVO.am-ը եւս ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում է Իրինա Դանիելյանին:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իրինա Դանիելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին