Դերասան, պրոդյուսեր եւ հաղորդավար Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան, ամուսնության առաջարկություն է ստացել ընկերոջից՝ Անդրանիկից: Մենչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ անակնկալն իր դստերն արվել է Սարգիս Եղիազարյանի՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ:
«Հատուկ Էլինայի համար Սարգիսը երգ է գրել. «Նա Էլինա» կոչվող երգի ժամանակ էլ հենց բեմում տեղի է ունեցել ամուսնության առաջարկությունը»,- պատմել է Մենչը:
Խոսելով աղջկա ընտրյալի մասին՝ նա ասել է.«Անդրանիկն ու Էլինան այժմ միասին են սովորում քոլեջում: Նրանք ծանոթացել են իմ տղայի եւ Անդրանիկի փոքր եղբոր միջոցով. նրանք ընկերներ են եւ սովորում են նույն դպրոցում»:
Ասում է՝ խոսքերով չի կարող արտահայտել իր զգացողությունները. «Ուրախություն, տխրություն, հպարտություն եւ էլի լիքը բաներ եմ զգում: Հաստատ զգում եմ, որ աղջիկս երջանիկ է»:
Հետաքրքրվել ենք նաեւ, թե երբ են նախատեսում նշանադրությունն ու հարսանիքը. «Անելիքները դեռ չենք պլանավորել: Հարսանիքի մասին խոսելը շուտ է. երկուսն էլ շատ անելիքներ ունեն, դեռ պետք է համալսարան ընդունվեն»,-ասել է Մենչը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: