×


Հղիությունը տոնի վերածած Ռիհաննայի ֆոտոշարքը Փարիզում

Երեխայի սպասելու լուրը հայտնելուց հետո երգչուհի Ռիհաննան առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր կարգավիճակը: Նա հատուկ հագուստներով է մասնակցում միջոցառումներին կամ պարզապես զբոսնում փողոցում, որպեսզի բոլորին եւս մեկ անգամ ցույց տա իր կլորացած փորիկը:

Այս անգամ երգչուհին դարձել է Vogue ամսագրի հերոսուհին: Նկարահանումն արվել է Փարիզի 8-րդ թաղամասում գտնվող կառույցներից մեկում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում:


«Սկզբում սպասում էի, որ կախարդական փոփոխություններ են լինելու, բայց իրականում մնացել եմ նույնը, ինչպիսին առաջ էի»,- խոստովանել է Ռիհաննան, որն ամիսների ընթացքում լիովին փոխել է հղիների հագուստի մասին պատկերացումները:



Երգչուհու ամենահամարձակ կերպարներից մեկը եղել է Dior-ի զգեստով, որով ներկայացել է Off-White-ի փարիզյան ցուցադրությանը: Ռիհաննան ու նրա դիզայներ Ջալիլ Ուիվերը պարզապես որոշել են հանել երեկոյան կոկտեյլային զգեստի աստառն ու նրան յուրահատուկ տեսք հաղորդել՝ լրիվ թափանցիկ դարձնելով:


«Ռիհաննան այնքան անվախ է, դրա համար էլ միշտ մտածում եմ՝ ինչպես անել, որպեսզի կերպարը համապատասխանի նրա էությանը»,- պատմել է դիզայները:

Հենց այդպիսի համարձակ փորձարկումների արդյունքում էլ ծնվել է այդ զգեստը, որը շատերին է հասցրել շոկի ենթարկել ու քննարկվել համացանցում:


«Ինձ համար այդ զգեստը նման է հղիների համար նախատեսված հագուստին. որեւէ անհարմարություն չեմ զգացել: Որոշեցինք, որ այդ անգամ լեդիի կերպարում լինեմ: Երբ իմացա՝ հղի եմ, որոշեցի, որ ոչ մի դեպքում չեմ գնա հղիների համար նախատեսված խանութ: Չէի կարող հրաժարվել իմ սիրելի հագուստներից միայն այն պատճառով, որ մարմինս փոխվում է: Իսկապես, մարմնիս հետ անհավանական բաներ են կատարվում, բայց ես չեմ պատրաստվում ամաչել դրանից: Հղիության ընթացքը պետք է տոն լինի: Ինչո՞ւ թաքցնել այդ հանգամանքը»,- անկեղծացել է Ռիհաննան:   

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին