×


Գարիկի եւ Սոնայի թեժ համերգն ու Telcell-ի նորությունները տոմսերի վաճառքի գործընթացում

«Բարեւ, մեր երազած համերգի երազած հանդիսատես». այսպես ողջունեց Գարիկ Պապոյանն իրենց համերգի ունկնդիրներին, որ, ինչպես պարզվեց, հավաքվել էին աշխարհի տարբեր ծայրերից։ Mezzo Production-ի նախաձեռնությամբ եւ Telcell-ի աջակցությամբ Platform երաժշտական հարթակում կազմակերպվել էր «Գարիկ եւ Սոնա» բենդի մեծ live համերգը, որի հատուկ հյուրը Ֆելիքս Խաչատրյանն էր։ Միջոցառումն առանձնահատուկ էր տարածքի ընտրությամբ, երգերի պրեմիերաներով ու նաեւ տոմսերի վաճառքի եւ վճարումների անկանխիկ եղանակով, որ նոր մշակույթ է դարձել հայ իրականության մեջ՝ շնորհիվ Telcell Wallet հավելվածի։

«Հաշվի առնելով, թե որքան սիրված են այս արտիստները, մենք մեծ հաճույքով համաձայնել ենք միանալ նախագծին եւ աջակցել տոմսերի վաճառքի, վճարումներ ընդունելու գործընթացների կազմակերպմանը։ Մեզ միշտ հետաքրքիր է նման իրադարձությունների մի մասը լինել, քանի որ այստեղ հնարավորություն ենք ունենում դեմառդեմ շփվել մեր օգտատերերի հետ»,- մեզ զրույցում նշեց Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը:


«Անցիր անքեշի» կարգախոսով Telcell Wallet հավելվածն իր օգտատերերին առաջարկում է վճարումների ավելի արագ ու հեշտ տարբերակ՝ կանխիկ գործարքների բարդություններից խուսափելու համար. «Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սա թրենդ է դառնում։ Մեր կարգախոսն էլ դա է խորհրդանշում՝ եկել է ժամանակը նոր վճարամիջոցներից օգտվելու։ Telcell Wallet-ը հնարավորություն է տալիս ոչ միայն ցանկացած պահի ցանկացած վայրում վճարումներ կատարել, այլեւ BONուսներ կուտակել։ Այս դեպքում, օրինակ, մասնակցելով համերգին՝ մեր օգտատերերը բարում QR-ով վճարումներ կատարելիս բոնուսներ են կուտակում եւ դրանք կարող են փոխանակել Wallet-ի BON մարքեթում առաջարկվող նվերներով»,- պատմում է Սամվելը։


Խոսելով համերգի կազմակերպման եւ վայրի ընտրության մասին՝ Mezzo Production-ի տնօրեն Անի Սաղոյանն ասաց, որ Գարիկի ու Սոնայի երաժշտությունն ու հանդիսատեսը պահանջում են ավելի ազատ միջավայր, ուստի՝ ընտրել են Platform-ը՝ համերգային ծրագիրը նախատեսելով մեծաթիվ հանդիսատեսի համար։ Անդրադառնալով Telcell-ի հետ իրենց համագործակցությանը՝ Անին նշեց, որ արդեն երկրորդ անգամ են միասին աշխատում եւ նպատակ ունեն հանդիսատեսի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել:

Անի Սաղոյանը


«Վստահ եմ՝ մեր վերջին համագործակցությունը չէ։ Նպատակ ունենք նոր մշակույթ արմատավորել, որը շատ ավելի հեշտացնում է թե՛ տոմսերի գնման, եւ թե՛ այլ վճարումների գործընթացը։ Ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ, բնականաբար, միջոցառումների կազմակերպման ու տոմսերի վաճառքի տեխնոլոգիաներն էլ պետք է զարգանան։ Դրա համար շնորհակալ ենք Telcell-ին»,- ասաց Mezzo Production-ի տնօրենը՝ հավաստիացնելով, որ ամառը թեժ է լինելու։

Մինչ ամառը կգա, Գարիկն ու Սոնան հասցրին բացել ամենաթեժ համերգների շրջանը։ Լեփ լեցուն դահլիճում, որ թվում էր՝ նոր մարդկանց համար այլեւս տեղ չկա, հանդիսատեսը շարունակում էր գալ ու հարմար տեղավորվել՝ միասին սիրելի արտիստներին լսելու, պարելու, երգելու։ Համերգի ողջ ընթացքում, իհարկե, անպակաս էր նաեւ հումորը։


Իսկ Telcell-ի թիմը վստահեցնում է՝ շարունակելու է աջակցել միջոցառումների կազմակերպմանը, իրենց հարթակը դարձնել ավելի հեշտ, հարմար ու հասանելի․ «Մեր արդեն 600 000-ից ավելի ակտիվ օգտատեր անընդհատ կարող է անմիջապես Telcell Wallet-ում ծանոթանալ՝ ինչ նոր միջոցառումներ կան քաղաքում, ու միանալ դրանց։ Ցանկանում ենք մեր հավելվածը դարձնել միջոցառումների տոմսերի վաճառքի ամենահարմար հարթակը։ Այժմ շարունակվում է արդիականացման ու հնարավորությունների ընդլայնման գործընթացը, եւ առաջիկայում հասանելի կդառնան հավելվածի մյուս նորությունները»,- հավելեց Սամվել Բատիկյանը։
 
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Telcell-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW