Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի եւ Անի Թադեւոսյանի ընտանիքը մեկ տարեկան է: Այդ առիթով Հայկը էքսպրոմտ բանաստեղծություն է նվիրել կնոջը եւ սեր խոստովանել:
Բախտը ժպտաց
Էս մեր Հայկին,
Գտավ մեծ Սեր
Գտավ հայ կին:
Նրան սիրեց,
Սիրտը գերեց
Ու տուն բերեց:
Դարձան նրանք
Նոր ընտանիք,
Իրար գրկում
Շատ երջանիկ,
Փափագում են
Սիրո գաղտնիք:
Անունը սիրո` Անի
Չքնաղ, գեղանի,
Սրտի սպեղանի,
Ասենք երա՜նի
Էս մեր Հայկին,
Որ դարձավ Տեր,
Ունի Տիկին:
«Սերիկս, շնորհավոր մեր ամուսնության առաջին տարեդարձը»,-գրել է Հայկը եւ շարունակել.
Իրարից լինենք անպակաս,
Կհանդիպենք էսօր
Տասից տասը պակաս:
Չուշանաս:
Սիրում եմ քեզ անհամաչափ,
Ես կասեի՝ նույնիսկ անչափ:
BRAVO.am
Լուսանկարը՝ Արթուր Լյումենի


×
6,476






