×


Սիրուշո.«Չեմ կարծում, որ այս տարիքում երեխաներս դա ճիշտ էին ընկալելու»

Երգչուհի Սիրուշոն պատմել է, թե ինչու ցույց չեն տալիս որդիների դեմքերը: Նա կարծում է՝ երեխաներն իրենք պետք է ընտրեն՝ ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ:

«Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան, կորոշեն: Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երեւանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում եւ սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավելի ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)

Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որեւէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:
Բայց նաեւ տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»,- նշել է Սիրուշոն:

Գրառմանը կից երգչուհին տղաների հետ լուսանկարներ է հրապարակել, իհարկե, ցույց չտալով նրանց դեմքերը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին