×


Մանո Գրիգորյանի երազանքների 38-ամյակն ու ամուսնու հետ տանգոն

Մանո Գրիգորյանը դարձել է 38 տարեկան: Այս շրջանում ընտանիքի հետ Լոս Անջելեսում բնակվող դերասանուհին ընկերների եւ մտերիմների հետ է նշել տարեդարձը, իսկ երեկույթի լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

«Սիրում եմ միջոցառումների կազմակերպիչ լինել, բայց ինձ համար հաճախ չեմ սիրում կազմակերպել: Սովորաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի հյուրերը գոհանան, բայց այս անգամ որոշել էի այնպես անել, որ օրն ինձ համար հեքիաթ դառնա: Ստացվեց. իմ բացառիկ եւ հետաքրքիր ծնունդներից էր»,-պատմել է նա:


Երեկոն փորձել են անցկացնել երեւանյան տրամադրությամբ, իսկ այդ հարցում նրանց օգնել է դիջեյ Սմոքը.«Ծնողներս այստեղ չեն, եւ նրանց մասին հումորային ֆիլմ կար, որից հետո մրցանակաբաշխություն, խաղեր եղան, շնորհակալության խոսքեր: Իմ երազանքի ծնունդն էր, ինչի համար հատուկ շնորհակալություն ամուսնուս. ջանք, եռանդ ու ժամանակ չէր խնայել: Երեկոն սեւուսպիտակի մեջ էր. այս գույների մեջ ես տեսնում եմ տիեզերքի բոլոր գույները: Ամեն ինչ իմ մասին էր. ամփոփել էի անցած տարիները՝ ինչպիսին եմ ես, իմ տեսակը, իմ գաղափարները, իմ երազանքները: Տարվա մեջ այդ մեկ օրը թող յուրաքանչյուր մարդ լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է լինել, խոսի այն ամենի մասին, ինչի մասին հաճախ լռում է»:


Ասում է՝ երեկոյի միտքը ծնվել է երաժշտությունից.«Մեքենայի մեջ ամուսնուս հետ տանգո էինք լսում: Ասացի՝ գիտես, միշտ երազել եմ արգենտինական տանգո պարել, ասաց՝ արի պարենք, ե՞րբ, ծնունդիդ: Մի պարից ծնվեց գաղափարը. իմ երազանքի պարն էր: Երկու շաբաթ գնացինք պարապմունքների: Այդ հաճույքն ինձ համար միլիարդ արժեր»:

Մանո Գրիգորյանը


Պարուհին համաձայն չէ այն մտքի հետ, թե երջանկությունը լռություն է սիրում.«Չկա նման բան: Երջանիկ մարդը պետք է շողա, ցնծա ու վարակի իր էներգիայով: Հոգնել ենք արդեն փակ լինելուց»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մանո Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին