×


Դայանա Դավթյան. «Կեղծավոր եւ կնամոլ տղամարդու բացառում եմ իմ կողքին»

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ, մոդել Դայանա Դավթյանի հետ զրուցել ենք գործունեության ոլորտներից եւ երկրպագուների մատուցած անակնկալներից:

Պատկերացումներ եւ իրականություն

Սիրում եմ բեմ, ֆոտոշարքեր եւ այն ամենն, ինչը կապված է մոդելինգի հետ: Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ կարոտում եմ այդ միջավայրը, մթնոլորտն ու վերանայում համագործակցության բոլոր առաջարկները: Ունեմ թիմ, որն օգնում է ֆոտոշարքերի, միջոցառումների եւ ցուցադրությունների ժամանակ: Բոլոր պատկերացումներս այս ասպարեզի մասին արդարացվել են: Կարող եմ ասել, որ նպատակներիս հասել եմ եւ պատրաստ եմ նորանոր ձեռքբերումների:


Առաջին քայլեր եւ հաջողություն

Շատերը չգիտեն, բայց 16 տարեկանում առաջին փորձս եմ ունեցել գեղեցկության մրցույթում՝ մասնակցելով «Միսս մոլորակ»-ին, որտեղ ամենափոքրն էի: Արժանացա «Միսս էլեգանտություն 2015», այնուհետեւ «Միսս Հայաստան 2019» տիտղոսներին: Տիտղոսն ինձ համար որոշ չափով մանկական երազանք է եղել, որոշ չափով՝ նպատակ եւ ոգեշնչման աղբյուր:

Մասնագիտություն

Գրաֆիկ դիզայներ եմ: Մեծ բավականություն է ինձ համար զբաղվել իմ ընտրած մասնագիտությամբ: Այս շրջանում այդքան էլ ակտիվ չեմ մոդելային ասպարեզում. աշխատանքս, առօրյա կյանքը, ուսումը թույլ չեն տալիս, որ այն լինի միակ զբաղմունքը: Մոդելինգում, մրցույթների ժամանակ ինձ միշտ զգացել եմ ինչպես ձուկը ջրում: Երբեք չեմ հիասթափվել այն ամենից, ինչով զբաղվում եմ: Միայն մարդկանց որոշ հատկանիշներից եմ երբեմն հիասթափվել: Ցանկանում եմ իմ մասնագիտությունն ու մոդելինգը միավորել:


Ուշադրության կենտրոնում

Հաճելի է ուշադրության կենտրոնում լինել, բայց ոչ միշտ: Լինում է ժամանակ, երբ ցանկանում ես մենակ մնալ: Անանուն նվերներ շատ են եղել: Պատահել է, որ ընդունել եմ, երբեմն էլ՝ մերժել: Մեր դռան առջեւ ծաղկեփնջեր, փափուկ խաղալիքներ եմ տեսել, չեմ իմացել, թե ումից են:


Սերը

Կարեւորը սերն է: Եթե այն կա, մնացած ամեն ինչ կլինի: Ինձ համար ընտանիքն առաջին տեղում է, հետո նոր՝ կարիերան: Չեմ կարծում, թե իմ տղամարդը կսահմանափակի մոդելային գործունեությունս: Ես այնպիսի մարդ եմ, որին կարելի է վստահել եւ չսահմանափակել: Թեթեւսոլիկ, կեղծավոր եւ կնամոլ տղամարդու չեմ պատկերացնում, բացառում եմ իմ կողքին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Վիրաբյանի եւ Դայանա Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին