×


«Անչափ շատ էի ուզում երեխա ունենալ սիրելի մարդուց». Սալմա Հայեկի եւ դստեր առաջին համատեղ ֆոտոշարքը Vogue-ի համար

55-ամյա Սալմա Հայեկն ու նրա 14-ամյա դուստր Վալենտինան առաջին անգամ համատեղ լուսանկարվել են Vogue Mexico ամսագրի համար:

Դերասանուհին փոքր տարիքից է դստերն իր հետ տանում հանրային միջոցառումների ու հայտնվում կարմիր գորգերի վրա: Հիմա էլ նրանց հրավիրել են միասին ֆոտոշարք անել: Մայր ու դուստր հարմարավետ զգեստներ են կրել ու թեթեւությամբ տեղաշարժվել տեսախցիկի առաջ:

Սալմային ու Վալենտինային աննշան դիմահարդարում են արել՝ ընդգծելով նրանց բնական գեղեցկությունը:


Երկրպագուներին հիացրել է նրանց տեսքը եւ բազմաթիվ գովասանքի խոսքեր են շռայլել: «Այնպիսի ջերմություն է գալիս ձեզնից», «Արտակարգ է», «Երկուսդ էլ անհատակ ու գեղեցիկ աչքեր ունեք, որոնք հիպնոսացնում են», «Նմանը չունեցող նկարներ են»՝ գրել են նրանք:
Հայեկը նաեւ պատմել է դստեր հետ հարաբերությունների մասին: Դերասանուհին խոստովանել է, որ նրանք շատ մտերիմ են, թեեւ վիճում են այն պատճառով, որ Վալենտինան սիրում է կրել իր հագուստը:

«Մենք լավագույն ընկերուհիներ ենք: Երբ մեզ պետք է արագ ինչ-որ բան քննարկել, ու մեր շուրջը շատ մարդ կա, միանգամից սկսում ենք իսպաներեն խոսել: Բացի այդ էլ իմ հարազատ լեզվով շփումն օգնում է ամրացնել ընտանեկան կապերը»:


Հայեկը ընդգծում է, որ բավական մեծ տարիքում է ունեցել դստերը. «Անչափ շատ էի ուզում երեխա ունենալ սիրելի մարդուց: Անգամ կարիերան չէր կարող ինձ կանգնեցնել: Մի քանի տարի ստիպված եղա թողնել նկարահանումները: Երբ Վալենտինան 3 տարեկան դարձավ, սկսեցինք միասին ճանապարհորդել: 7-ում նա արդեն ուզում էր ինքնուրույն լինել: Այդ ժամանակ էլ հասկացա, որ ժամանակն է աշխատանքին վերադառնալ»:

Վալենտինան ցանկանում է մոր հետքերով գնալ ու գերել Հոլիվուդը. «Նախ ուզում եմ դերասանուհի լինել, ապա նաեւ ռեժիսոր: Հիմա որպես կամավոր եմ աշխատում, օգնում եմ անտուն մարդկանց: Մի անգամ Մեքսիկայից մի կնոջ հանդիպեցի ու հասկացա, որ ամեն մարդ իր պատմությունն ունի», -ասել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին