Արկադի Դումիկյանը վերջին տարիներին մեծ համբավ է վայելում: Երգչի թողարկած բոլոր երգերը հիթ են դառնում կարճ ժամանակահատվածում:
Արկադի Դումիկյանի ցանկացած ելույթ հայրենիքում սպասված է: Երգիչը Սփյուռքում եւս հաճախ է համերգներով հանդես գալիս: Վերջերս նա իր յութուբյան պաշտոնական ալիքում հրապարակել էր Մոսկվայում տեղի ունեցած մեծ համերգի տեսանյութը:
BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Արկադի Դումիկյանը մեծ անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար:
Սեպտեմբերի 18-ին նա հայրենիքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեծ համերգով է հանդես գալու:
Մոսկովյան մեծ մենահամերգից հետո այս հանդիպումը եւս հագեցած ծրագրով է լինելու, ինչպես նաեւ անակնկալներով:
Համերգի մանրամասների մասին տեղեկացնելու ենք շուտով:
Տեքստը՝ Ա. Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արկադի Դումիկյանի ինստագրամյան էջից


×
5,045





