×


Սերգեյ Ժուկովը կնոջ հետ Երեւանում է, որտեղ ծանոթացել են 2005 թվականին

Ռուսական հայտնի «Ռուկի վվերխ» խմբի երգիչ Սերգեյ Ժուկովն ընտանիքի հետ այս օրերին Հայաստանում է: Երգիչը ուղեւորության տպավորություններով կիսվում է ինստագրամյան սթորիներում: Տեսանյութերից մեկում ասում է՝ «Բարի գալուստ, Երեւան»:

Երեւանը հատուկ նշանակություն ունի Ժուկովի ու նրա կնոջ՝ «Սլիվկի» խմբի նախկին երգչուհի Ռեգինա Բուրդի համար. նրանք ծանոթացել են հենց այստեղ:


«Երեւանը հատուկ է մեզ համար: 16 տարի առաջ մենք հենց այստեղ ենք սկսել»,- գրել է նրա կինը:

Նրանք եղել են Սեւանում, եկեղեցիներ այցելել, սովորել են լավաշ թխել եւ այդ ամենի մասին հրապարակումներ արել:

Ժուկովը 2005 թվականին նոր էր ամուսնալուծվել ու ծանր էր տանում բաժանումը, երբ Երեւանում ծանոթացել է Բուրդի հետ: Դա տեղի է ունեցել երեկույթներից մեկի ժամանակ: Նրանք միեւնույն սեղանի շուրջ են հայտնվել, երգիչը սկսել է ակտիվորեն սիրահետել Ռեգինային ու ամեն ինչ անել նրա հեռախոսահամարն իմանալու համար, սակայն մերժում է ստացել:

Հաջորդ օրը երգչուհին խմբի հետ մեկնել է Հայաստանից, իսկ Ժուկովն իր հայտնիությունն ու հմայքն է օգտագործել «Սլիվկիի» անձնակազմից նրա տվյալներն իմանալու համար:

Սերգեյ Ժուկովի եւ Ռեգինա Բուրդի որդին


Հետագայում նրանք սկսել են հանդիպել ու ընտանիք են կազմել: Զույգի դուստրը՝ Նիկան, ծնվել է 2008 թվականին, իսկ որդիները՝ Էնջելն ու Միրոնը՝ 2010-ին ու 2014-ին: Ժուկովը մեկ դուստր էլ ունի առաջին կնոջից: 21-ամյա Ալեքսանդրան մոր հետ բնակվում է Չիկագոյում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին