×


Հանրայինը մտահոգություն է հայտնել Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնության փորձի առնչությամբ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:

«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը եւ հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն եւ կկանխեն բռնության կիրառումը որեւէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաեւ պատկան մարմինների ուշադրությունը»,-նշված է հաղորդագրությունում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին