Լուսինե Թովմասյանն այս օրերին ամուսնու հետ Հարավային Ամերիկայում է, իսկ ավելի հստակ՝ բացահայտում է Պերուն: Ճանապարհորդության լուսանկարներով եւ տպավորություններով գեղեցկուհին կիսվում է սոցցանցային իր էջերում:
«Անիրական է թվում այն տեսարանը, որը հիմա դուք տեսնում եք։ Նկարներով ուղղակի չես կարող փոխանցել այն զգացողությունները, որը ստացել ենք՝ այստեղ գտնվելով։ Լիարժեք հանգիստ, բազում արկածներ... Մի խոսքով՝ վայելում ենք կյանքը»,- գրել է նա:
Լուսինեի ամենաթարմ գրառումներից մեկը նվիրված է ամուսնուն.«Ինձ թվում է՝ կյանքի հաջողություններից մեկն այն է, որ ունես ճամփորդության ընկեր։ Իսկ երբ այդ ընկերը քո ամուսինն է, հաջողությունը կրկնապատկվում է։ Մարդ, ով կիսում է ինձ հետ իմ ամեն խենթ գաղափար եւ նույնչափ էներգիայով լցվում դրանից»:
View this post on Instagram
Լուսինե Թովմասյանն ընտանիք է կազմել 2013 թվականին՝ ամուսնանալով Արթուր Հովհաննիսյանի հետ: Զույգը երկու զավակ ունի՝ Արիանան եւ Ալեքը:
BRAVO.am


×
6,247





