×


Քիմ Քարդաշյանը վախենում է ճաղատանալ մազերի 10-ժամյա գունաբացումից հետո

Այս տարվա նյույորքյան Met Gala-ի գլխավոր դեմքերից մեկը Քիմ Քարդաշյանն էր: Նա տպավորիչ ու գեղեցիկ լինելու համար ընտրել էր Մերիլին Մոնրոյի կերպարը:

Հատուկ այդ առիթի համար Քարդաշյանը նիհարել է 7 կգ-ով, որպեսզի կարողանա հագնել 2500 փայլող բյուրեղներով զգեստն ու անգամ մազերն է գունաբացել:

Երեկոյի ժամանակ տված կարճ զրույցում Քարդաշյանը պատմել է, որ այդքան նիհարել է ընդամենը 3 շաբաթվա ընթացքում: Օրական մի քանի ժամ հատուկ տերմոհագուստով քայլել է վազքուղու վրա, ինչպես նաեւ սննդակարգից ամբողջությամբ բացառել ածխաջրերը: Նա օգտագործել է միայն թարմ սնունդ: Սակայն դա Քարդաշյանի միակ զոհողությունը չի եղել:


Նրա կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, բլոգ է վարում, որի վերջին թողարկումն այն մասին է, թե ինչպես են ինքն ու քույրերը պատրաստվում միջոցառմանը: Կադրում հայտնվել է նաեւ Քիմը՝ գլխին ամրացված փայլաթիթեղի տասնյակ շերտերով:

Քայլին գովել է նրան համարձակության համար, որ որոշել է ոչ թե կեղծամ կրել, այլ իսկապես փոխել մազերի գույնը: Քիմն էլ պատասխանել է, որ արդեն 10 ժամ է՝ գունաբացում է մազերն, ու վախենում է, որ դրանք կարող են թափվել:


Ջենների դուստր Սթորմին, մորաքրոջ տեսնելով այդ վիճակում, զարմացել է: Քարդաշյանն էլ բացատրել է, որ դրա շնորհիվ նման է լինելու նրա սիրելի Էլզային «Սառցե սիրտը» մուլտֆիլմից: Իրականում հենց այդպիսի գույն էլ նա ստացել է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին