×


Մարիա Չանդիրյանի ամուսնության անակնկալ առաջարկությունն ու մեծ սերը

Պարուհի եւ դերասանուհի Մարիա Չանդիրյանը, որն առավել հայտնի է դարձել «Out Dance» սիթքոմից, ամուսնանում է: Օրեր առաջ նա յուրահատուկ ու անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել իր սիրելիից՝ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգոյանից: Զույգը բավական ակտիվ է սոցցանցերում ու իրենց կյանքի այդ կարեւոր պահով կիսվել է նաեւ հետեւորդների հետ:



Մինչ այդ էլ նրանք համատեղ լուսանկարներ շատ են հրապարակել: Գագիկը Մարիային անվանել է իր ամենահավատարիմ ընկեր:


Մարիան էլ առիթը բաց չի թողել գովելու սիրելիին.«Ես միշտ հիանում եմ քեզնով»:


Չանդիրյանն ու Գրիգորյանը հաճախակի նաեւ միասին մարզվում են ու տեսանյութեր տեղադրում իրենց էջերում:



Փետրվարին Չանդիրյանը սիրելիին նվիրված այսպիսի գրառում է արել.«Խոսքերն այնքան էժան են, որ նկարագրեմ, թե ով ես ու ինչպես եկար: Ինչքան անգույն էր մինչեւ քեզ, ինչքան գունավոր դարձավ: Ինչքան փշրված էր ամեն բան, ինչքան բուժվել եմ հիմա: Ինչքան շնորհակալ եմ Աստծուն, որ քո աչքերով, քո ձեռքերով ու քո միջոցով ամեն օր ու ամեն պահ ցույց է տալիս, թե ինչքան է ինձ սիրում: Քո մասին այսօր չեմ պատմի, ուղղակի կկիսվեմ մի փոքր հատվածով մեր մեծ պատմությունից: Սիրում եմ հոգիդ, օր օրի ավելի ու ավելի շատ»:



Մարիան Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի դուստրն է: Ինքն էլ ջրացատկի միջազգային կարգի մրցավար է ու երբեմն աշխատում է մրցումների ժամանակ:

21-ամյա Գագիկ Գրիգոյանն MMA-ում 2 մենամարտ է անցկացրել ու նույնքան հաղթանակ տարել: Վերջին մենամարտը նա անցկացրել է 2021-ի դեկտեմբերին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին