×


Ադրբեջանը եւ հինգ այլ երկիր հեռացվել են «Եվրատեսիլ 2022»-ի ժյուրիից

Ադրբեջանը, Վրաստանը, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սան Մարինոն հեռացվել են «Եվրատեսիլ 2022»-ի ազգային ժյուրիների կազմից։ Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունն (EBU) այս վեց երկրների ժյուրիների ձայները չեղարկելու որոշում է կայացրել վերջիններիս կողմից մանիպուլյացիայի եւ մրցույթի կանոնները խախտելու համար:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ գլխավոր փորձից հետո քվեարկության արդյունքների վերլուծության ժամանակ վեց երկրի արդյունքներում հայտնաբերվել են քվեարկության որոշակի սխալ սխեմաներ:

«ԵՀՄ-ն շատ լուրջ է վերաբերվում Եվրատեսիլում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ քվեարկության կանոններին համապատասխան՝ անկախ նրանից, թե այդ ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա», - նշված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին