×


Երեւանում բացվել է Դեն Բիլզերյանի՝ աշխարհում առաջին խանութ-սրահը

Երեւանի սրտում՝ Ամիրյան 1 հասցեում, մայիսի 6-ին տեղի ունեցավ Դեն Բիլզերյանի՝ աշխարհում առաջին խանութ-սրահի պաշտոնական բացումը: Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր եկել էին ծանոթանալու խանութ-սրահի տեսականուն:


Խանութ-սրահում վաճառվում է Դեն Բիլզերյանի «Դրվածք» գիրքը, որը վերջերս հրատարակեց Newmag-ը, ինչպես նաեւ Իգնայթ բրենդի արտադրանքը:


Դեն Բիլզերյանի «Դրվածքը» թարգմանվել ու հրատարակվել է հայերեն: Սա այս գրքի առաջին թարգմանությունն է: Բիլզերյանի ցանկությունն է՝ «Դրվածքն» առաջինը թարգմանվի հենց հայերեն:


Իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունների, արտառոց դրվագների մասին Դեն Բիլզերյանը գրի է առել գրքում: Ինչպես Դեն Բիլզերյանի կյանքը, այնպես էլ գիրքը՝ «Դրվածքը», 18+ է՝ էրոտիկ լուսանկարներով, բաց նկարագրություններով, կյանքի իր փիլիսոփայություններով:

Կարդալ ավելին

Quality Sign BW