×


Ռիհաննան որդի է ունեցել

Ռիհաննան եւ ռեփեր A$AP Rocky-ն ծնողներ են դարձել, նրանց առաջնեկը տղա է, փոքրիկի անունը դեռ հայտնի չէ:

TMZ-ն, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ փոքրիկը ծնվել է դեռ մայիսի 13-ին, սակայն ծնողներն այդ լուրը պաշտոնապես չեն հաստատել:

Վերջերս երգչուհին նկարահանվել էր Vogue ամսագրի համար ու պատմել մայր դառնալու հետ կապված իր ապրումների մասին:


«Երեխաներն ինձ շատ ավելին կսովորեցնեն, քան՝ ես նրանց: Ուզում եմ տեսնել, թե այս կյանքում ինչ ուղի կընտրեն ու ինչպիսի մարդ կդառնան: Ես այստեղ եմ, որպեսզի նրանց պահեմ ճանապարհի վրա. ոչ միայն վարորդն եմ, այլ նաեւ՝ ուղեւոր»,- նշել էր նա:

Այն մասին, որ Ռիհաննան ու A$AP Rocky-ն ծնողներ են դառնալու, հայտնի էր դարձել փետրվարին: Նրանց միասին Նյու Յորքում զբոսնելիս բռնացրել էին պապարացիները, երգչուհին բավական կլորիկ փորով էր:


Հղիության ողջ ընթացքում Ռիհաննան շարունակել է վառ ու արտահայտիչ հագնվել, քանի որ ցանկացել է փոխել մարդկանց պատկերացումները հղիության մասին:

«Երբ իմացա՝ հղի եմ, որոշեցի, որ ոչ մի դեպքում չեմ գնա հղիների համար նախատեսված խանութ: Չէի կարող հրաժարվել իմ սիրելի հագուստներից միայն այն պատճառով, որ մարմինս փոխվում է: Իսկապես, մարմնիս հետ անհավանական բաներ են կատարվում, բայց ես չեմ պատրաստվում ամաչել դրանից: Հղիության ընթացքը պետք է տոն լինի: Ինչո՞ւ թաքցնել այդ հանգամանքը»,- խոստովանել էր նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW