Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, օրերս են վերադարձել ճանապարհորդությունից: Զույգն այցելել է Հունաստան եւ Ֆրանսիա:
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ առաջին անգամ էր Եվրոպայում եւ շատ տպավորված է վերադարձել: Պատմություն եւ էներգիա՝ ահա այս բառերով է նա նկարագրել իր տպավորությունները:
Փարիզը շատ է հավանել.«Ամեն շենքը, փողոցը պատմություն էր: Գրանդ օպերայի շենքը տեսա, լացում էի: Բա Լուվրը... Ուղղակի անասելի է: Դա Վինչիի նկարները՝ խորհրդավոր, կանչող: Ժամերով չէիր ուզում պոկ գալ: Ո՞ր մեկն ասեմ՝ Սենան, Նոտր Դամը»:
Անահիտը ճամփորդության որոշ լուսանկարներով եւ տեսանյութերով կիսվել է նաեւ ինստագրանյան էջում: Աթենքի Ակրոպոլիսում արված տեսանյութին կից դերասանուհին գրել է, որ ապշած է:
View this post on Instagram
BRAVO.am


×
6,652






