×


Bentley-ն ներկայացնում է Bentayga Extended Wheelbase-ը

Bentley-ն ներկայացնում է Bentayga Extended Wheelbase-ը` grand touring դասի նոր  ամենագնացն, որը ստեղծվել է Bentayga-ի ուժեղ կողմերի հիմքի վրա եւ սահմանում է լյուքս դասի շքեղության նոր նշաձող:


Ի հայտ գալով 2015-ին՝ Bentayga-ն սահմանել է լյուքս դասի ամենագնացների շուկան եւ ապահովել է վերջինիս աճը: Վերջին յոթ տարիների ընթացքում Bentayga-ն ապացուցել է իր վստահելիությունը՝ իրական արտաճանապարհային հնարավորությունների, հիբրիդային տեխնոլոգիաների, ռեկորդային կատարողականության եւ անհատական տեխնիկական հատկանիշների շնորհիվ:


Bentayga-ն շարունակում է մնալ Bentley-ի ամենավաճառվող մոդելը եւ դարձել է չափանիշ ՝ այլ շքեղ SUV-երի չափման համար:

2021 թվականին Bentley-ն վաճառել է ռեկորդային քանակի՝ 14 659 ավտոմեքենա, ինչը 31%-ով ավել է 2020-ի նախորդ լավագույն ցուցանիշի համեմատ, եւ Bentayga-ն ապահովել է այս ծավալի մեկ երրորդը:


Վերջերս անցկացված հարցման մասնակիցների 82%-ը հաստատել են, որ ամեն օր օգտագործում են իրենց շքեղ ամենագնացները: 74%-ը դա անում են քաղաքներում եւ քաղաքային միջավայրում: Bentayga Extended Wheelbase-ը էլ ավելի է ընդլայնում դասի առաջատար ամենագնացի կարողությունների սահմանները՝ անկախ նրանից դուք վարորդ եք, թե ուղեւոր:


Bentayga Extended Wheelbase-ի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում եւ այն ապահովելու է Bentayga շարքի վաճառքների մինչեւ 45%-ը: Այսպիսով, Bentayga-ն կմնա Bentley-ի թիվ մեկ մոդելը եւ աշխարհում ամենահաջողակ եւ պահանջված շքեղ ամենագնացը:


Bentayga Extended Wheelbase-ի ընդարձակ սրահը՝ հետեւի նստատեղերի ավտոկլիմայի ու դիրքերի կարգավորման համակարգով, կերաշխավորի անհավանական ճանապարհորդություն:

Bentley Airline Seat-ի նոր առանձնահատկությունն ամենաառաջադեմ նստատեղն է, որը երբեւէ տեղադրվել է ավտոմեքենայում՝ այն ունի կարգավորման 22 եղանակներ:


Relax ռեժիմում նստատեղը կարող է հետ գնալ մինչև 40 աստիճան: Բիզնես ռեժիմում նստատեղը շարժվում է դեպի իր ամենաուղիղ դիրքը՝ շարժման ընթացքում աշխատելն ավելի հարմարավետ դարձնելու համար:


Նստատեղերի կլիմայի ավտոմատ տեխնոլոգիան զգում է վարորդի եւ ուղեւորի ջերմաստիճանը եւ մակերեւույթի խոնավությունը, այնուհետեւ որոշում է ջերմության կամ օդափոխության համակարգերի կիրառման նպատակահարմարությունը՝ օպտիմալ ջերմային կոմֆորտը պահպանելու համար:


Bentayga EWB-ի հետեւի սրահը նոր նշաձող է սահմանում համաշխարհային կարգի շքեղությունն ու տեխնոլոգիական նորարարությունները համատեղելու համար՝ նվաճելով վարպետության եւ հարմարավետության նոր բարձունքներ:

Bentayga EWB-ն աշխատում է Bentley-ի 4 լիտրանոց, V8 բենզինային շարժիչով՝ համալրված 32-փականանոց twin-scroll երկու տուրբոկոմպրեսորով, ինչը միաժամանակ ապահովում անհավանական ուժ եւ վառելիքի տպավորիչ տնտեսողականություն:

Համադրվելով 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ՝ V8-ն առաջարկում է սուպերքարի ցուցանիշներ՝ զարգացնելով 550 ձիաուժ եւ 770 Նմ պտտող մոմենտ, որի արդյունքում առավելագույն արագությունը կազմում է 290 կմ/ժ, իսկ 100 կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է ընդամենը 4,6 վայրկյանում:

Վաճառքների մեկնարկին հասանելի կլինեն Bentayga Extended Wheelbase-ի երկու կատարելագործված տարբերակներ:


The Azure-ն առաջարկում է էլեգանտ եւ դասական դիզայն՝ առավելագույնս կենտրոնանում հարմարավետության վրա: Առանձնահատկություններից են 22 դյույմանոց 10-շյուղանի անվասկավառակները, ստորին բամպերի վառ ցանցը, լազուր դարձակարերը եւ նախշերը: Այլ հատկանիշներից են նստատեղերի եզակի պաստառապատումը, լուսավորությունը, տաքացվող ղեկը:


The First Edition տարբերակը ներառում է Bentley Diamond Illumination, մետաղական ծածկույթներ երեսպատման մեջ, Naim for Bentley Premium աուդիո համակարգը եւ LED ողջույնի լուսարձակները: Եզակի դարձակարերը բնորոշում են այն որպես խիստ բացառիկ եւ չկրկնվող մոդել:

Bentley Motors-ը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը եւ ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը, եւ Bentayga-ն։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի եւ առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

Bentley Yerevan՝ հասցե Ծովակալ Իսակով 32/1, հեռախոսահամար՝ +374 11 555955։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին