×


Ամենագեղեցիկ հայուհիներն` ըստ MAXIM-ի. Նազենի Հովհաննիսյանից մինչեւ Անժելա Սարաֆյան

Ռուսական MAXIM ամսագիրը շարունակում է ներկայացնել ամենագրավիչ դերասանուհիներին, հերթը հասել է նաեւ հայուհիներին: Ամսագրի կազմած ցանկում են ինչպես Հայաստանում բնակվողները, այնպես էլ արտերկրում գործունեություն ծավալող հայկական արմատներով գեղեցկուհիները:

Տատա Խաչատրյան

Նա ծնվել ու մեծացել է Սանկտ Պետերբուրգում, սակայն բազմիցս է նշել, որ իրեն հայուհի է համարում ու շատ լավ է տիրապետում լեզվին: Տատայի գեղեցկությամբ ու տաղանդով հիացած Վլադիմիր Մերեժկոն հատուկ նրա համար իր նախագծում դեր է գրել: Խաչատրյանը նկարահանվել է «Մաժոր», «Ռայան ամեն ինչ գիտի», «Նշտար» սերիալներում: Վերջին շրջանում հատկապես ակտիվ է թատրոնում ու «Շահանե» ներկայացման գլխավոր դերակատարն է:


Լուիզա Ղամբարյան

Ղամբարյանին ամսագիրը ներկայացրել է որպես առավել հայտնի թատերական դերասանուհի: Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի դերասանուհին մարմնավորել է Ջուլիետին «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում, Սոֆիին՝ «Չաո»-ում: Նկարահանվել է «Անավարտ թռիչք», «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերում:

Ամսագիրը մոռացել է նշել դերասանուհու եւս մի քանի կարեւոր դերեր թատրոնում, կինոյում ու սերիալներում:


Անժելա Սարգսյան

Այժմ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ու սերիալներում նկարահանվող Սարգսյանը MAXIM-ի հաջորդ գեղեցկուհին է: Նա ավարտել է Երեւանի կինոյի ու թատրոնի ինստիտուտը, խաղացել է թատրոնում ու զբաղվել երաժշտությամբ:


Սոֆյա Պողոսյան

Սոֆյա Պողոսյանն առավել հայտնի է սերիալներում իր մարմնավորած դերերի շնորհիվ, նա նաեւ հաղորդավարուհի է աշխատել: Վերջերս փոքրիկ է ունեցել ու հիմնականում զբաղվում է նրա խնամքով՝ շարունակելով նաեւ նկարվել նոր նախագծերում:


Նազենի Հովհաննիսյան

Դե, էլ ինչ հայ գեղեցկուհիներ առանց Հովհաննիսյանի: Նա շատ երկար ու հետաքրքիր ուղի է անցել եւ Հայաստանում իսկական աստղ դարձել: Նախ աշխատել է հեռուստատեսությունում, ապա նկարահանվել ֆիլմերում, ամենապահանջված հայ դերասանուհիներից է: Սոցցանցերում Հովհաննիսյանի կյանքին հետեւում է կես միլիոնից ավելի հետեւորդ:


Անժելիկա Կաշիրինա

Կաշիրինան այնքան էլ ծանոթ չէ հայ ընթերցողներին, նրա իսկական ազգանունը Ասլանյան է, ծնվել է 1986 թվականին բաշկիրական Սալավատ քաղաքում՝ բժիշկների ընտանիքում: Կաշիրինան դերասանուհու մոր ազգանունն է: Նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, թատրոնի եւ կինոյի դերասանուհի է:


Անժելա Սարաֆյան

Նա ցանկի ամենաաստղային ու հայտնի դերասանուհին է, քանի որ իր գործունեությունը ծավալում է Հոլիվուդում: Սարաֆյանը ծնվել է Երեւանում, սակայն փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նա այնտեղ դերասանի վարպետություն է սովորել ու բալետ: Նկարահանվել է հայտնի «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալում եւ «Խոստումը» ֆիլմում:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին