Ապագայի ավտոմեքենաները՝ Հայաստանում․ պաշտոնապես բացվել է «TESLA ENERGY» շքեղ ու ընդարձակ ավտոսրահը, որտեղ ներկայացված են Tesla էլեկտրական մեքենաների բոլոր մոդելները։ Ընդհանուր 580,3 քմ մակերեսով տարածքում գործում է ավտոտեխսպասարկման կենտրոն Տեսլա էլեկտրամոբիլների համար, լիցքավորման կայաններ բոլոր տեսակի էլեկտրամոբիլների համար, ինչպես նաեւ շատ շուտով կբացվի էկոմթերքների «SOLA» սրճարանը։
Ավտոսրահի շնորհանդեսին երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է ցուցադրված մոդելները, միջոցառման ընթացքը, ինչպես նաեւ զրուցել նախագծի հիմնադիրների հետ՝ հետաքրքիր ու կարեւոր մանրամասներ պարզելով սրահի եւ ավտոմեքենաների մասին։
«Ստեղծենք ավելի մաքուր ապագա» կարգախոսով Tesla մեքենաներն իրենց լայն տարածումն են գտնում ամբողջ աշխարհում։ Հերթը նաեւ Հայաստանինն է, որտեղ Tesla Energy ավտոսրահը հիմնադրվել է SOLARA եւ ամերիկյան LA SOLAR GROUP ընկերությունների կողմից։ Սրահում ներկայացված են առաջնային եւ երկրորդային շուկաներից ներկրված Տեսլա էլեկտրամոբիլներ, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50,000 կմ երաշխիք։ Տեսլաները ձեռք բերելու համար առաջարկվում են բազմաթիվ պայմաններ՝ միանվագ, փուլային վճարման տարբերակներ, նախապատվեր եւ լիզինգ։ Ի դեպ, լիզինգային պայմանները հասանելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։
Ակբա Լիզինգ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում էլեկտրամոբիլների տարածումը եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու նպատակով վերջին տարիներին հարյուրավոր էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել Ակբա Լիզինգի միջոցով․«Մեր ընկերությունը պատրաստ է աջակցել իր հաճախորդներին ստանալ ավտովարկ, իրականացնել մեքենայի լիզինգ, եւ այդ ուղղությամբ մենք աննախադեպ աշխատանքներ ենք տարել վերջին տարիներին՝ ճկուն պայմաններ, հարմար ու շահավետ ընտրության տարբերակներ առաջարկելու նպատակով»։
Tesla Energy եւ SOLARA ընկերությունները շարունակում են ընդարձակել էլեկտրական մեքենաների լիցքակայանների թիվը ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում՝ ապահովելու լիցքավորման կայանների հասանելիությունը մեր երկրում։ Ի դեպ, արդեն ստեղծվել է «Solara EV Charger» հավելվածը, որի շնորհիվ կարող եք արագ գտնել մոտակա բոլոր Solara լիցքավորման կայանները եւ լիցքավորել էլեկտրական մեքենան՝ ամրագրելով կայանը ձեզ հարմար ժամին: Հավելվածը հեշտացնում է նաեւ վճարման գործընթացը՝ դարձնելով այն ավտոմատացված եւ առցանց: Հավելվածում կգտնեք էլեկտրական մեքենաների լիցքավորման քարտեզ, որի միջոցով կարող եք տեսնել Solara EV Charger լիցքավորման կետերի տեղադրությունը եւ գտնել ձեզ ամենամոտ կայանը, իսկ ներկառուցված նավիգատորը ցույց կտա կայանին հասնելու ամենակարճ ճանապարհը:
SOLARA ընկերության համահիմնադիր Հայկ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ շատ երկար են աշխատել այս ծրագիրը կյանքի կոչելու եւ հաճախորդների համար լավագույն սպասարկում ապահովելու համար։ Ասաց՝ ցանկանում են իրենց օրինակով ցույց տալ, թե որքան պարզ ու արագ կարելի է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնել եւ հաջողված բիզնես հիմնադրել․«Ժամանակն է անցում կատարել էլեկտրական ավտոմեքենաներին, քանի որ դա ե՛ւ շահավետ է, ե՛ւ էլոկոգիապես մաքուր, այդպիսով մենք կխթանենք բնապահպանական ծրագրերն ու առողջ ապրելակերպը։ Ավտոսրահում ներկայացված են էլեկտրամոբիլների անխափան շահագործման համար նախատեսված բոլոր ծառայությունները: Բարձր որակավորում ունեցող եւ արտերկրում վերապատրաստում անցած մեր մասնագետները կիրականացնեն ցանկացած բարդության Տեսլա մեքենայի վերանորոգում եւ ախտորոշում»։
Իսկ հիմա ավելի մանրամասն Տեսլա մեքենաների մասին, որ ներկայացված են հայաստանյան ավտոսրահում․
Model S - Առաջին էլեկտրական սուպերքարերից է աշխարհում, որը Տեսլա էլեկտրամոբիլների շարքում ունի արագության ամենաբարձր ցուցանիշներից մեկը։
Model 3 - Արտաքնապես կոմպակտ եւ ընդարձակ սրահով այս մեքենան համապատասխանում է անվտանգ եւ որակյալ էլեկտրամոբիլ փնտրողներին։
Model X - Զգալի չափերով եւ արագության տպավորիչ ցուցանիշներով այս մոդելն ունի ամենամեծ տարողունակությունը եւ քարշակման հզորությունը բոլոր էլեկտրական SUV-ների շրջանում։
Model Y - Առայժմ արտադրված միակ Տեսլա մոդելը, որը մեծ տարողունակությամբ սպորտային մեքենա է:
Tesla Energy ավտոսրահի առավելություններից մեկն այն է, որ մեքենայի սեփականատերը դառնալուց առաջ հնարավորություն ունեք անձամբ վարել եւ գնահատել մեքենայի առավելությունները՝ առանց գովազդի եւ կողմնակի անձանց ազդեցության: Մինչ մեքենայի ձեռքբերումը կարող եք անցկացնել Տեսլայի թեստ դրայվ եւ վարել ցանկացած մոդելի Տեսլա:
Սրահի շնորհանդեսին էլ ներկայացված էին առկա բոլոր մոդելները, հյուրերը հնարավորություն ունեին դրանք ուսումնասիրելու, տեխնիկական հնարավորություններին անձամբ ծանոթանալու։ Մինչ երեկոյի ավարտն էլ Տեսլաներից մի քանիսը գտան իրենց երջանիկ տերերին։
Միջոցառումը վարում էին Հակոբ Պապիկյանը (Ժակ) եւ Լյուսի Հայրապետյանը: Նրանք ներկայացրել են ավտոմեքենաների բոլոր առանձնահատկություններն ու առավելությունները։ Իսկ սրահի մի անկյունում խմիչքների եւ յուրօրինակ ուտեստների համեղ հյուրասիրություն էր կազմակերպված ներկաների համար։ Երեկոյի ավարտին էլ Տեսլաների անակնկալ պար էր նախատեսված, որին փոքր-ինչ խանգարեց անսպասելի տեղացած անձրեւը՝ քամու եւ փոշու հետ խառնված, բայց մեքենաներն այս փորձությունն էլ պատվով հաղթահարեցին:):
Ավտոսրահի եւ ներկայացված մոդելների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքէջ՝ https://teslaenergy.am/hy, կամ զանգահարել +374 44 55 11 11 հեռախոսահամարով։ Tesla Energy սրահի հասցեն է՝ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, Չաուշի փողոց, 3-րդ նրբանցք, 1-ին տարածք (Երեւան-Աշտարակ մայրուղի)։ Առաջիկա նորություններին կարող եք հետեւել սոցցանցերի էջերում՝
https://www.facebook.com/TeslaEnergyArmenia
https://www.instagram.com/teslaenergy.am/
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: