×


Տիրուկ Հակոբյանի առաջնեկն ու ամուսնու ընտրած անունը

Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը կես ամիս է՝ վայելում է առաջնեկի ներկայությունը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ դստեր անունն ամուսինն է ընտրել. «Հայկը տարբեր անուններ էր կարդում, եւ երբ Դանիելլային հասավ, կանգ առավ: Ինձ էլ դուր եկավ անունը, եւ համաձայնության եկանք»:

Տիրուկը խոստովանել է, որ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո կարծես նորովի սիրահարված լինի կյանքին.«Ամեն չնչին բանի մեջ սեր եմ տեսնում»:


Ասում է՝ աղջիկը հանգիստ է մինչեւ այն պահը, երբ սովածանում է: Իսկ փոքրիկի խնամքի հարցում պատրաստակամորեն օգնում է ամուսինը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տիրուկ Հակոբյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW