×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 234 հիշատակում,

• Հրանտ Թոխատյան ՝ 101 հիշատակում,

• Գարիկ Պապոյան՝ 67 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Սիրուշոն: Մայիսի 3-ին երգչուհին իր ինստագրամյան էջում հայտնեց, որ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կլինի: Նա հանրահավաքի մասնակիցների հետ երգեց «Զարթի՛ր, լաո», «Գինի լից» «Հորովել» եւ այլ երգեր։ Երգչուհին նշեց, որ հանպատարաստից է նման որոշում կայացրել.«Մեր ոգին անկոտրում է: Բոլոր հայրենասեր ու չհանձնվող մարդկանց կողքին եմ միշտ եղել ու կլինեմ»:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Սիրուշոն արձագանքել է «քաղաքականությանը չխառնվելու» իրեն ուղղված կոչերին՝ նշելով, որ քաղաքականությունն իրեն երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը՝ միշտ:

Մայիսին երգչուհին հայտնեց, որ մեկնում է արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու, եւ գիտի՝ որոշ մարդիկ կօգտագործեն առիթն ու կգրեն.«Բա եթե հայրենասեր ես, ինչո՞ւ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»:

«Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետեւ Լեւոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ»,-նշել է Սիրուշոն:

Երկրորդ հորիզոնականում Հրանտ Թոխատյանն է: Դերասանը կարծում է՝ հայրենիքի համար ճգնաժամային պահին պետք է կանգնել ժողովրդի կողքին: Նա մասնակցում է  Ֆրանսիայի հրապարակում պարբերաբար տեղի ունեցող բանախոսություններին, քննարկումներին՝ կոչ անելով միանալ Դիմադրությանը.«Լռել չի կարելի. եթե նախկինների կողքը չես, արի, կանգնիր իմ կողքին»:

Մայիսի 26-ին մի շարք մտավորականներ հանդես են եկել կոչով՝ ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը: Այդ մտավորականների շարքում է նաեւ Հրանտ Թոխատյանը:

Հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում այս անգամ Գարիկ Պապոյանն է: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Եվրատեսիլ 2022»-ը մեկնաբանում էին Գարիկ Պապոյանը եւ Հրաչուհի Ութմազյանը: Ավելին, Հայաստանից քվեարկության արդյունքները եւս հայտնեց Գարիկ Պապոյանը:


Մայիսին լրատվամիջոցներն անդրադարձել են նաեւ Գարիկի ընտանեկան ծովափնյա հանգստին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին