×


TotoGaming-ը նորից սպորտի կողքին է

2022 թվականի հունիսի 2-ին Միկա մարզահամալիրում անցկացվեցին ASL INTER CUP 2022-ի 3-րդ եւ 1-ին տեղերի համար խաղերը։ TotoGaming-ը մրցանակային տեղեր զբաղեցնող թիմերի համար սահմանեց դրամական պարգեւներ:



ASL-ի հիմնադիր Նվեր Ստեփանյանի խոսքերով՝ նպատակը ֆուտզալի մասսայականացնումն է. նմանատիպ առաջնությունները համախմբում են սպորտասերներին, մրցակցություն ձեւավորում եւ ամենակարեւորը, ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար:

TotoGaming-ը արդեն վաղուց է քայլեր ձեռնարկում Հայաստանում բոլոր ուղղություններով սպորտի զարգացման համար եւ այս անգամ էլ միացավ ASL INTER CUP 2022-ին:


Ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ TotoGaming-ը սատարում է ոչ միայն հաջողությունների հասած պրոֆեսիոնալներին, այլ նաեւ ուսանողներին՝ ինչպես դա եղավ տարվա սկզբում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում, եւ ոչ պրոֆեսիոնալ սպորտասերներին՝ ինչպես դա եղավ ASL INTER CUP 2022 լիգայի դեպքում:


Հայ սպորտսմենները եւ սպորտասերները մշտապես գտնվում են TotoGaming-ի ուշադրության կենտրոնում, քանի որ ընկերությունը գիտակցում է, որ հաջողությունների հասնելու համար նրանց անհրաժեշտ են ուժեղ ուղեկիցներ եւ սպորտի հանդեպ նույնքան մեծ սեր տածող համախոհներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW