×


«Երբեմն լոգանք է ընդունում». Դեւիդ Բեքհեմը կատակել է կնոջ մասին

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը հումորով պատմել է, թե Վիկտորիան իր որակներից որը չի սիրում: Նա հյուր է գնացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր նախկին թիմակից Գարի Նեւիլին:



«Մի վատ սովորություն ունեմ, որը Վիկտորիային դուր չի գալիս ու նյարդայնացնում է: Ես շատ մաքրասեր եմ, իսկ նա՝ ոչ: Ես շատ կոկիկ եմ` ի տարբերություն նրա: Վիկտորիան էլ երբեմն-երբեմն լոգանք է ընդունում»,- կատակով Daily Express-ին ասել է ֆուտբոլիստը:

Բեքհեմն ընդգծել է, որ մարդիկ միշտ սխալմամբ մտածել են, որ կինը մեծ ազդեցություն է ունեցել իր ոճի վրա՝ հագուստի, սանրվածքների ու դաջվածքների, բայց ինքն էլ շատ է սիրում նորաձեւությունը:


Այդ մասին ավելի վաղ խոսել էր նաեւ դիզայները: Նրա գարուն-ամառ 2022 հավաքածուն ներառում է բավական շատ ազատ վերնաշապիկներ ու լայն տաբատներ: Տպավորություն էր, որ ոգեշնչվել է տղամարդկանց հագուստներից, ու պարզվեց՝ այդպես էլ եղել է: Վիկտորիան անկեղծացել էր, որ իր ամենամեծ ոգեշնչումը ստանում է ամուսնուց:

«Դեւիդը հագնվելիս միշտ շատ ջանքեր է գործադրում: Երբ մենք հանգստանում ենք Եվրոպայում, նա նախապես ընտրած հագուստներով է ներկայանում, ես էլ եմ ցանկանում կրել նման հագուստ»,- Vogue-ին պատմել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին