×


«Կողքիդ մարդու ձեռքը պինդ բռնած պիտի պահես». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կարծում է՝ հուսահատությունը վարակիչ հիվանդություն է, պետք է ներս չթողնես, այլապես կորած ես: Նա իր ինստագրամյան գրառման մեջ նշել է նաեւ, որ լավատեսությունն էլ, իհարկե, ինքնախաբեություն պիտի չդառնա. դա նույնքան կործանարար կարող է լինել ինչպես անհատի, այնպես էլ մի ամբողջ ազգի համար:

«Պետք է գտնել կայուն սթափությունը՝ առանց ինքդ քեզ հուսահատության անդունդը գլորելու կամ խաբելու... Ի վերջո ոչ ոք ու ոչինչ հավերժ չէ, դժվարություններն ու հաջողություններն էլ՝ այդ թվում. դա արդեն հուսադրում է:

Ես գիտեմ մի բան՝ կողքիդ մարդու ձեռքը պինդ բռնած պիտի պահես, նույնիսկ եթե նա քեզ համոզում է, որ բաց թողնես... Նա ունի ի՛ր ընտրությունը, դու՝ քո:
Ես նախընտրում եմ ինձ համար թանկ ձեռքը պինդ բռնած պահել, որքան էլ դժվար լինի երբեմն: Իրար ուժ տալով է աշխարհը դեռ կանգուն... Մարդը՝ մարդով: Սերը՝ սիրով: Իսկ հույսը՝ Հավատով: Էդքան բան»,- գրել է դերասանուհին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին