Վարդան Հովսեփյանը դարձել է 39 տարեկան: Թե ինչպես է անցկացրել օրը, ինչ միջոցառում են կազմակերպել տարեդարձի օրը, դերասանը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Սիրում եմ նշել առիթները. հավաքույթների, շրջապատիս եւ հարազատներիս հետ ժամանակ անցկացնելու սիրահար եմ: Կարող ենք ընկերներով ամեն օրը յուրահատուկ դարձնել»,- ասել է հոբելյարը:
Հարազատների հետ օրը քաղաքից դուրս են անցկացրել. «Ամառը հաճելի է բնության գրկում լինել, մենք էլ առիթը բաց չենք թողնում»:
Վարդանի կնոջ ցանկությամբ այդ օրը նաեւ կրտսեր որդու՝ Դավիթի ատամհատիկի արարողությունն են արել. «Մեր տղան ընտրեց «նախարար» գրությամբ թղթիկը: Կարծում եմ՝ սիրուն սովորույթ է, որ փոխանցվել է մեր մեծերից: Կարելի է ասել՝ մեծերի հաճելի խաղ է»:
Խոսելով տղաների մասին՝ դերասանն ասել է. «Իսկական եղբայրներ են, միմյանց հետ շատ կապված: Փոքրս Մաքսի ֆանատն է»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Հովսեփյանի արխիվից


×
3,280





