×


«Լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ». Լուսինե Թովմասյանը՝ քաշի, հասակի եւ երրորդ անգամ մայրանալու մասին

Լուսինե Թովմասյանը ցոցցանցերում բավական ակտիվ է ու հաճախ է իր հետեւորդների հետ կիսվում ընտանեկան կյանքի ուրախ պահերով: Հերթական անգամ առաջարկել է իրեն հարցել ուղղել, որոնք բավական տարատեսակ են եղել ու վերաբերել են կյանքի տարբեր կողմերին: Դրանք բաժանել ենք մի քանի խմբի:

Արտաքինը

Շուրթերս բնական են ու երբեք որեւէ ֆիլեր կամ բոտոքս չեմ արել: Կշռում եմ 56 կգ, իսկ հասակս 1.79 մ է:

Գեղեցիկ կազմվածքը հիմնականում գենետիկայի արդյունք է: Իմ դեպքում նաեւ մարզվելն ու ճիշտ սնվելն է օգնում:

Մաշկի խնամքի անփոխարինելի ապրանքներն ինձ համար խոնավեցնողն է՝ ցերեկային եւ գիշերային, աչքերի շուրջ մաշկի համար, արեւապաշտպանը եւ բազմաֆունկցիոնալ լոսյոնը:


Երեխաները

Բնական ճանապարհով եմ ծննդաբերել բալիկներիս: Երկուսին էլ կերակրել եմ 3 ամիս, դա շատ կարեւոր է ե՛ւ մոր, ե՛ւ նորածնի համար: Հղիության ընթացքում բժշկի թույլտվությամբ ճամփորդել եմ, մտավախություններ չկային:

Դեռ բալիկի չեմ սպասում: 3-րդ երեխայի մասին առայժմ չեմ մտածում, հիպոթետիկորեն, այո, լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ:

Մասնագիտության հարցում երեխաներին միշտ կօգնեմ խորհուրդներով, բայց երբեք չեմ ստիպի կամ էլ պարտադրի:

Երեխաներս բոլոր պատվաստումները ստացել են, բայց սա այն հարցը չէ, որ ինչ-որ մեկը Ձեզ պետք է խորհուրդներ տա: Ես արել եմ, քանի որ դա պարտադիր է:


Նախասիրություններ

Ամենակարեւորն ինձ համար երջանիկ ու ինքնաբավ զգալն է: Սիրելի գիրքս Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրինն» է:

Անկեղծ ասած, ես միշտ տանը պատրաստում եմ, քանի որ պետք է: Հաճույք եմ ստանում տունը հավաքելուց, մաքրելուց, դասավորելուց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին