×


Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը

45 տարեկանում կյանքից հեռացել է ռուսաստանցի երգիչ Պիեռ Նարցիսը: Մահը վրա է հասել երիկամների վիրահատությունից հետո, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով արտիստի դստերը:

Պիեռ Նարցիսը ծնվել է Կամերունում՝ 1977 թվականին: Կարիերան սկսել էր 1990-ական թվականներին՝ ստեղծելով իր առաջին խումբը, որը ելույթներ էր ունենում ակումբներում: 2003 թվականին մասնակցել է ռուսական «Ֆաբրիկա զվյոզդ» հեռուստաշոուին, որի շրջանակում էլ ներկայացրել է հիթ դարձած «Шоколадный заяц» երգը: Երգչի համանուն առաջին եւ միակ ալբոմը թողարկվել է 2004 թվականին:

Կարդալ ավելին

Quality Sign BW