×


«Կեսկատակ ասում էինք՝ երրորդին էլ ունենանք, նոր». Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը մկրտել են երեխաներին

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանը եւ Արաքսյա Մելիքյանն օրեր առաջ կազմակերպել են իրենց երեխաների մկրտության արարողությունը: Օրվա մանրամասները եւ լուսանկարները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին:

«Երեխաներն արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էին մկրտվել, հաղորդումներից մեկի ժամանակ անգամ անկեղծացան, եւ զվարճալի տեսանյութ ստացվեց։ Մենք էլ զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգում էինք, մի տեսակ լուրջ չէինք վերաբերվում, համավարակի ժամանակ էլ բազմամարդ հավաքներն արգելվեցին: Հետո կեսկատակ ասում էինք՝ դե երրորդին էլ ունենանք, նոր: Ձգձգվեց այնքան, մինչեւ դանակը հասավ ոսկորին: Կանգում էին մեր դիմաց ու ասում՝ «Էս ամի՞ս էլ մեզ չեք կնքելու»: Եվ քանի որ մենք երբեք էլ ազատ օրեր չենք ունենալու, եւ Փառք Աստծո, որոշեցինք «խցկվել» ազատ ժամերի մեջ։ Ու եղավ այն, ինչ պիտի լիներ»,-պատմել է Արաքսյան:


Զույգի որդին 14 տարեկան է, աղջիկը՝ 9 տարեկան: Դերասանուհու խոսքով՝ երեխաների կնքահայրն ամուսնու 40 տարվա  ընկերն է՝ Հայկը Բալայանը, որը նաեւ իրենց ամուսնության քավորն է։


«Առիթը նշել ենք մեծ շուքով, ինչպես ցանկանում էին երեխաներս: Երբ սրահը լեփ-լեցուն էր ի սրտե քեֆ անող ու շնորհավորանքներ հեղեղող հյուրերով, երեխաներս հուզված ասացին՝ «Էսքան մարդ մե՞զ համար են եկել»: Կարծում եմ՝ մկրտությունը, ինչին նրանք այդքան ձգտում էին, այդ առիթով հավաքույթները ստացվեցին բարձր մակարդակով», - ասել է դերասանուհին:


Արաքսյայի խոսքով՝ մկրտությունը երեխաների գիտակցված որոշումն էր. «Ստացան Անանիա եւ Աննա անունները: Վերջինը նաեւ իմ վաղամեռիկ մոր անունն է: Իրենք իսկապես ձգտում էին կրելու սուրբ մյուռոնը»:


Դերասանուհին պատմել է նաեւ աղջկա խոստովանության մասին. «Մյուռոնից հանելու ծեսից հետո մանկական անմիջականությամբ ասաց՝ «Կնքվելուց հետո իմ կյանքում բան չփոխվեց»: Իր կարծիքով՝ աշխարհի դասավորությունը պիտի փոխվեր, իսկ ես պատասխանեցի՝ «Փոխվել է, սրտումդ է փոխվել, որ ուշադիր հոգուդ խորքը նայես, շատ բան է փոխվել»: Հիմա էլ այդ անմեղ էակը պիտի փորձի հոգու տեղը գտնել, որ զննումներ կատարի:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արաքսյա Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին