«Հայա» փառատոնի շրջանակում կայացած երկու անմոռանալի համերգներից հետո հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Led Zeppelin Symphonic-ի համերգը:
Led Zeppelin Symphonic-ը բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:
Ավելի քան 50 տարի երկրպագուներն աշխարհի ամենատարբեր անկյուններից պաշտել են Led Zeppelin-ի երգերը: Այսօր Symphonic-ի կատարումներն արթնացնում են լավագույն էմոցիաներն ու պարգեւում նմանը չունեցող փորձառություն խմբի երկրպագուներին:⠀


×
1,618





