×


Տաթեւում կանցկացվի Tatev Midsummer Music Fest փառատոնը

Հուլիսի 15-ին եւ 16-ին Տաթեւում կանցկացվի Tatev Midsummer Music Fest առաջին բացօթյա երաժշտական փառատոնը` «ՏաԹեւեր» ճոպանուղու դիմաց: Երկու օրվա ընթացքում ելույթ կունենա 11 արտիստ:

Փառատոնի ծրագրում ներառված  են «Նեմրա», «Լավ էլի», «Կաթիլ» ռոք խմբերի ելույթները, ինչպես նաեւ էլեկտրոնային երաժշտության արտիստներ, ինչպիսիք են Հայկ Կարոյին, daao-ն, g.zelle-ը եւ այլք: «Բամբիռ» երաժշտական խումբը կներկայացնի առանձին բացառիկ ելույթ, որի սյուժեն փոխանցում է հայ ժողովրդի պատմությունը՝ հելլենիստական ժամանակներից մինչեւ մեր օրերը։

Փառատոնի երկրորդ օրը՝ մինչ հիմնական երաժշտական ծրագիրը, նախատեսված են խեցեգործության եւ շապիկների նկարչության վարպետաց դասեր, յոգա, խոհարարական եւ կոկտեյլների պատրաստման դասեր, մանկական գոտի եւ արվեստի տոնավաճառ, «Նվագարան»-ի կողմից երաժշտական թերապիայի սեանսներ, որոնց ընթացքում հյուրերը կկարողանան զգալ Հայաստանի բնությունն ու երաժշտությունը՝ գեղատեսիլ Տաթեւում։

Փառատոնի օրերին «ՏաԹեւեր» ճոպանուղին փառատոնի բոլոր մասնակիցներին կտրամադրի 20% զեղչ եւ կիրականացնի լրացուցիչ երթեր՝ ժամը 20.00-22.00։ Կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի Խնձորեսկ եւ Հին Գորիս։

Փառատոնի օրերին կգործի տոմսերի հատուկ գին՝ 1000 դրամ՝ Սյունիքի Տաթեւ համայնքի (Տաթեւ, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ, Քաշունի գյուղեր) բնակիչների համար՝ գրանցման կամ կացության փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Tatev Midsummer Music Fest-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, որը զբաղվում է Հայաստանում խոշոր փառատոների եւ այլ միջոցառումների անցկացմամբ: Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու եւ տեղական բիզնեսին աջակցելու համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին