×


«Բաղձալին» վերադառնում է. «Պոլիուտոն» կրկին Օպերային թատրոնի բեմում է

Հուլիսի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Դոնիցետիի «Պոլիուտո» օպերան:

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի՝ հենց այդպես է թարգմանվում «Պոլիուտո» անունը հունարենից։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրը 1970-ականներին Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից՝ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։


Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պոլիուտոյի կյանքի ողբերգական պատմությունն է՝ մինչեւ նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժեւորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Անահիտ Մխիթարյանը


Պաոլինա՝  Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր եւ երեք «Գրան Պրի»-ների թագակիր/
Պոլիուտո՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/
Սեւերո՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Կալիստեն՝ Հայկ Տիգրանյան
Ներսես /Նեարկո/՝ Տիգրան Օհանյան
Ֆելիչե՝ Արմեն Բադալյան
Քրիստոնյա՝ Արմեն Գրիգորյան
Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյան /ՀՀ ժող. արտիստ/
Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/
Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին