×


Նազիկ Բաղդասարյանը երկրորդ անգամ մայրացել է

Հուլիսի 12-ին ծնվել է դերասան-ամուսիններ Արթուր Գեղամյանի եւ Նազիկ Բաղդասարյանի երկրորդ երեխան: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է՝ կրկին որդի է ունեցել, որին անվանել են Միքայել:

«Անունը միասին ենք որոշել հղիության առաջին ամիսներին: Ավագ տղայիս՝ Դանիելին, նման չէ, բայց կարծում եմ՝ դեռ շատ կփոխվի»,- նշել է նա:

Նազիկի խոսքով՝ մայրանալ առաջին, երկրորդ կամ երրորդ անգամ, տարբերություն չկա, քանի որ երջանկությունը միշտ շատ մեծ չափաբաժնով է լինում. «Ամուսնուս զգացողություններն էլ, կարծում եմ, նույնն են»:


Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում եւ այսօր արդեն տուն կգնան:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ նորածին Միքայելին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նազիկ Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW