Կամերային թատրոնի դերասաններ Էրմինա Զախարովան եւ Ժորա Մարտիրոսյանը երեկ՝ հուլիսի 24-ին, ամուսնացել են: Պսակադրությունը տեղի է ունեցել Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ դերասան Ռաֆայել Երանոսյանի քավորությամբ:
Նորահարսիկը BRAVO.am-ին պատմել է, որ տոնական օրը սկսել են հատուկ լուսանկարահանմամբ, հետո գնացել ենք եկեղեցի, այնտեղից էլ՝ ռեստորան: Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: Հարսնաքույրերն են եղել դերասանուհիներ Վիկտորյա Սահակյանը, Էվելինա Շահիրյան կրտսերը, ազաբը՝ դերասան Սիսիան Սեփանյանը:
Հարսանիքին սկսել են պատրաստվել ապրիլից. «Հյուրերը 140 հոգի են՝ մեր բարեկամերը, ընկերներն ու կոլեգաները», - պատմել է Էրմինան եւ հավելել, որ մինչեւ հարսանիքը սիրելին չի տեսել հարսի զգեստը. «Այն ինքս եմ հորինել, նկարել եւ իմ դերձակի հետ հետաքրքիր լուծումներ տվել»:
Այսօր զույգը հարսանեկան ճանապարհորդության է մեկնելու: Էրմինայի խոսքով՝ Եգիպտոսում իրենց կդիմավորեն իր կուրսընկերները:
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: