×


Դեն Բիլզերյանի առաջացրած իրարանցումը. նա հարսանեկան նկար է հրապարակել

Դեն Բիլզերյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ֆրանսիական Ռիվիերայում կայացած հարսանեկան արարողությունից ու գրել. «Ես վերջապես արեցի դա»:

Բազմաթիվ օգտատերեր, կարծելով, թե Բիլզերյանը գաղտնի ամուսնացել է, սկսել են շնորհավորել նրան: Սակայն իրականությանն ավելի մոտ է, որ նա այդ կերպ պարզապես կատակել է:

Հավանաբար, Դենը ծանոթներից մեկի հարսանիքին է եղել ու առիթը բաց չի թողել անհանգստություն առաջացնել իր միլիոնանոց հետեւորդների շրջանում:

Բիլզերյանը 2 շաբաթ առաջ Հայաստանում էր, եկել էր գործնական հարցերով ու հայտնել, որ հետաքրքրված է այստեղ իրականացնել բիզնես նախագծեր: Առաջին անգամ հայրենիք նա ժամանել էր 2018 թվականին:

Բիլզերյանն ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող եւ դերասան է, հայտնի է իր խելահեղ երեկույթներով, կանանց, ալկոհոլի, էքստրեմալ մարզաձեւերի ու զենքի նկատմամբ ունեցած սիրով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին