Առաջին անգամ Հայաստանում՝ FULL MOON FEST երաժշտական փառատոնին, ելույթ կունենա ռուսաստանաբնակ հայազգի հիփ-հոփ արտիստ XCHO-ն (Խաչիկ Դունամալյան)։ Օգոստոսի 13-ին՝ լիալուսնի օրը, The Moon Production-ը SHENE-ում կազմակերպել է ամռան ամենասպասված միջոցառումներից մեկը, որի գլխավոր գործընկերն է Telcell-ը:
Երաժշտություն, խենթ ժամանց, բազում անակնկալներ
Փառատոնին ելույթ են ունենալու նաեւ տեղացի սիրված արտիստները՝ 3.33, Մի քանի հոգի, ՆՈՊԱ եւ D’Litte։ Պարային ռիթմերն էլ ապահովելու են DJ Jokey-ը, DJ Mey-ը, Dairo Music-ը։ Միջոցառման տարածքում գործելու է ֆուդ կորտ, բար, ֆոտոզոնաներ եւ հետաքրքիր ժամանցի այլ հնարավորություններ։
Փառատոնի տոմսի արժեքը 10 000 դրամ է, ձեռք բերելու համար պետք է ներբեռնել Telcell Wallet հավելվածը՝ https://telcellwallet.page.link/fmf, կցել անձնագիր կամ ID քարտ, նաեւ բանկային քարտ ու հեշտությամբ կատարել գնում։ Իսկ միջոցառմանը պետք է ներկայացնել տոմսի եզակի QR-ը, որը պահպանվում է հենց հավելվածում։
View this post on Instagram
The Moon Production-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Աչոյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հասկացել են՝ XCHO-ն հայտնի ու պահանջված արտիստ է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում, այդ իսկ պատճառով որոշել են, որ հիփ-հոփ փառատոնի գլխավոր հյուրը հենց նա լինի։ Ընտրված օրն էլ պատահական չէ. համերգային երեկոյի երկինքը զարդարելու են հսկա լիալուսինն ու վառ փայլող աստղերը։ Լուսինեն ասում է՝ եկող տարվա համար եւս երկու միջոցառում են նախատեսել լիալուսնի օրերին։
«Շատ երկար՝ մոտ ութ ամիս աշխատել ենք այս փառատոնի կայացման ուղղությամբ. ցանկանում էինք, որ մեր բոլոր կրեատիվ գաղափարները կյանքի կոչվեն, եւ կարծում ենք՝ արդյունքը շատ լավ է ստացվելու։ Նախորդ տարի Դիլիջանում կազմակերպեցինք Summer Music Night-ը, որին 5000-ից ավելի այցելու էր ներկա։ Վերջերս անցկացրինք նաեւ կանանց 1-ին ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում՝ Woman for Women-ը։ Առաջիկայում էլ սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ, եւ այդ ճանապարհին մշտապես մեզ հետ է մեր ֆինտեխ գործընկերը՝ Telcell-ը։ FULL MOON FEST-ի տոմսերը եւս վաճառվում են միայն Telcell Wallet հավելվածով»,- նշեց Լուսինեն։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: