×


Դժբախտ միջադեպերը կինոյում․ մաս 2-րդ

Նկարահանումների հրապարակում նմանատիպ չնախատեսված միջադեպեր շատ են լինում, բարեբախտաբար, ոչ բոլորն են դժբախտ ելք ունենում: Associated Press-ի հաշվարկներով, կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանումների ընթացքում մահացել է 350 մարդ: Bravo.am-ը հավաքել է կինոյում պատահած առավել հայտնի դժբախտ միջադեպերը: Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Առաքելությունն անիրագործելի է»

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 6-րդ մասի նկարահանումների ժամանակ Թոմ Քրուզը լուրջ վնասվածք ստացավ: Նա պետք է բարդ հնարք կատարեր՝ մի շենքի տանիքից մյուսին ցատկեր, սակայն ուժերը սխալ էր բաշխել ու բախվեց պատին: Նրա մոտ կոճի կրկնակի կոտրվածք ախտորոշվեց, ինչպես նաեւ ազդրի վնասվածք: Նկարահանումներն ընդհատվեցին, իսկ Քրուզը՝ հոսպիտալացվեց:

Ընդամենը 7 շաբաթ անց նա արդեն նկարահանումների հրապարակում էր: Քրուզը բարձր տրամադրությամբ էր վերադարձել ու անընդհատ կատակներ էր անում:



 «Հարի Փոթեր»

«Փոթեր»-ի մասին պատմող ֆիլմաշարի վերջին մասի՝ «Մահվան պարգեւների» նկարահանման ժամանակ դժբախտ միջադեպ գրանցվեց:

2009 թվականին ավտովթարի արդյունքում Ռեդքլիֆի դուբլյոր Դեւիդ Հոլմսը պարալիզացվեց: 25-ամյա աթլետը պայթյունի ժամանակ պետք է հետ ցատկեր, նա ինչ-որ բան սխալ կատարեց ու ընկավ գետնին՝ կոտրելով վիզը:

Հոլմսը, որը Ռեդքլիֆի կրկօրինակն էր հենց առաջին մասից, մինչեւ հիմա էլ հաշմանդամության սայլակին է: Նա շարունակում է լավ հարաբերություններ պահպանել դերասանական կազմի հետ, հատկապես Ռեդքլիֆի ու Թոմ Ֆելթոնի (Դրակո Մալֆոյ): Նա բարեգործությամբ է զբաղվում ու գումար հավաքում այն հիվանդանոցների համար, որտեղ ինքն է բուժվել:


«Մահվան պարգեւները» նկարելու ժամանակ էլ հատուկ էֆեկտների ժամանակ սխալ հաշվարկների արդյունքում Հոգվարդսում հրդեհ բռնկվեց, որոնք դերասաններն իրենք մարեցին, մինչեւ հրշեջները կժամանեին:

ԶԼՄ-ը դրանից իսկական ողբերգություն սարքեցին, գրելով, որ Հոգվարդիսց ոչինչ չի մնացել ու «Մահվան պարգեւների» 2-րդ մասում այն լրիվ փոխված է լինելու: Իրականում ամեն ինչ նորմալ էր, ու աշխատանքներն ընթացան բնական հունով:

«Լքվածը»

Նկարահանումների ժամանակ Թոմ Հենքսը վտանգավոր վարակ ձեռք բերեց, որի պատճառով քիչ էր մնացել մահանա: Վերջին նկարահանումների ընթացքում նա թեթեւ կտրել էր ծունկն ու վերքի մեջ բակտերիաներ էին հայտնվել:

Երբ դերասանը վերջապես կարողացավ բժշկի գնալ, պարզվեց ամեն ինչ շատ լուրջ է: Վերքը ստաֆիլոկոկ էր ներթափանցել, ու արյան վարակի վտանգ կար: Ահա թե ինչ է այդ մասին պատմել Հենքսը.

«Ինչո՞ւ ես ամեն ինչ այս վիճակին հասցրել, դու կարող էիր մեռնել, հիմար»,- զայրացած ասաց բժիշկը:


Բարեբախտաբար, Հենքսը չմահացավ ու շարունակեց կերտել բազմաթիվ հիանալի կերպարներ: Պարզապես նրա ոտքից մի հատված հեռացրին ու 3 օր անցկացրեց հիվանդանոցում: Նկարահանումները շարունակվեցին 3 շաբաթ անց:

«Քրիստոսի կրքերը»

Մել Գիբսոնի «Քրիստոսի կրքերը» ֆիլմն ոչ միայն սկանդալային դարձավ, այլ նաեւ նկարահանումների ընթացքում բազմաթիվ տարօրինակ դեպքերով հիշվեց:

Քրիստոսին մարմնավորող Ջեյմ Քեւիին տեսարաններից մեկի ժամանակ նկարվելիս հարվածեց կայծակը: Բացի այդ էլ դերասանի ուսը դուրս ընկավ, նա հիվանդացավ թոքաբորբով ու սառցակալելու արդյունքում հազիվ կարողացան նրան փրկել մահից:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին