×


Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին ասել է, որ նա «լավ չէ» եւ քանդում է իր ընտանիքը

NBC կայքը նոր մանրամասներ է հրապարակել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) զեկույցից 2016 թվականին մասնավոր ինքնաթիռում Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։ Այն ժամանակ դերասանուհին Փիթին մեղադրել էր իր 15 տարեկան որդու՝ Մեդոքսի նկատմամբ ֆիզիկական բռնության համար։ Ինքնաթիռում ներկա էին նաեւ զույգի մյուս հինգ երեխաները։


Երեկ հայտնի դարձավ, որ դերասանուհին դատարան հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ այն բանի համար, որ գերատեսչության ներկայացուցիչները փակել էին Փիթի դեմ հետաքննությունը եւ չէին տրամադրել դերասանուհուն գործի նյութերը։ Լրագրողներին հաջողվել է ծանոթանալ հայցին, որը ներառում էր Ջոլիի՝ նախկինում չհրապարակված ցուցմունքն այդ միջադեպի վերաբերյալ։

Այսպիսով, Ջոլին պնդել է, որ Փիթն իբր ասել է. «Այս երեխան նման է «Կոլումբայնա»-ի անիծված երեխային» (գործի նյութերում անունները կոծկված էին, սակայն խոսքը կարող էր լինել միայն Մեդոքսի մասին): Ըստ Ջոլիի, Փիթը նաեւ ճչացել է. «Դու չգիտես, թե ինչ ես անում»՝ նկատի ունենալով դաստիարակության նրա մեթոդները։ Բացի այդ, դերասանը իբր բղավել է Ջոլիի վրա՝ ասելով, որ նա «քանդում է ընտանիքը»։

Դերասանի այս ենթադրյալ մեկնաբանությունը, ըստ երեւույթին, կապված էր եղել 1999 թվականին «Կոլումբայն» ավագ դպրոցում տեղի ունեցած ջարդի հետ, որի ժամանակ 12-րդ դասարանցիներ Էրիկ Հարիսը եւ Դիլան Քլիբոլդը սպանել էին 12 երեխայի եւ մեկ ուսուցիչի ու վիրավորել եւս 23-ին: Ջոլին ասել է նաեւ, որ իր եւ իր այն ժամանակվա ամուսնու միջեւ արդեն «լարվածություն» կար՝ հավելելով, որ Փիթի գործողությունները ստիպել են իրեն «պատանդ» զգալ ինքնաթիռում։

Ջոլիի խոսքով՝ իրենք գնացել են դեպի ինքնաթիռի վերջնամաս՝ երեխաներից հեռու լինելու հույսով։ Այնուհետեւ Փիթն իբր «բռնել էր նրա գլուխը ու թափահարել, հետո էլ թափահարել ուսերը», նախքան «ինքնաթիռի առաստաղին մոտ չորս անգամ հարվածելը»:


Ըստ զեկույցի՝ առնվազն մեկ երեխա ականատես է եղել վեճին եւ հարցրել ՝ «Լա՞վ ես, մայրիկ»։ Փիթն էլ իբր բղավել է․ «Ոչ, մայրիկը լավ չէ: Նա քանդում է այս ընտանիքը: Նա աննորմալ է»։ Այդ պահին Ջոլին իբր ստիպված է եղել սեղմել Փիթի պարանոցը, քանի որ թվում էր, թե «նա պատրաստվում էր հարձակվել» երեխայի վրա: Ջոլիի խոսքով՝ ողջ թռիչքի ընթացքում Փիթն իրեն «հրեշի» պես էր պահում՝ անընդհատ բողոքելով ու բղավելով երեխաների վրա։

ՀԴԲ հետաքննության ընթացքում Ջոլին նշել էր 25 հազար դոլարի վնասի մասին, որի հիմնական պատճառը Փիթի թափած կարմիր գինու հետքերն էին։ ՀԴԲ-ի զեկույցի համաձայն՝ Փիթը նաեւ գարեգուր էր լցրել Ջոլիի եւ այն վերմակի վրա, որի տակ նա նստած էր երեխաների հետ։

Դերասանուհին պնդում է, որ վնասվածքներ էր ստացել մեջքի եւ արմունկի հատվածում, ինչպես նաեւ ձեռքի քերծվածք։ Փիթը միջադեպի ժամանակ միայն «ճանկռվածք» էր ստացել, որը, ինչպես գրել էր Ջոլին, «կարող էր իրենից լինել»։

Թռիչքից հինգ շաբաթ անց դաշնային դատախազությունը հայտարարեց, որ Փիթի ոչ մի մեղադրանք չի առաջադրելու: Դերասանի ներկայացուցիչները հերքում էին ֆիզիկական բռնության բոլոր մեղադրանքները։

«Նա պնդում է, որ ֆիզիկական բռնություն չի եղել, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել, որ ինքը չի հարվածել իր երեխայի դեմքին, պարզապես դիպչել է նրան, քանի որ առճակատումը դուրս էր գալիս հսկողությունից,- այն ժամանակ ասում էր Փիթին մոտ աղբյուրը:

Սկզբում ՀԴԲ-ի դեմ նոր հայցը ներկայացվել էր անանուն, սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ հայցվորը հենց Ջոլին է։ Հայցվորի շահերը ներկայացնող հայտնի փաստաբան Ամանդա Կրամերը Politico-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը հայցը ներկայացրել է անանուն՝ «ընտանիքի գաղտնիությունը պահպանելու համար»:


Հայցում ասվում է, որ երեխաները «ստացել էին երկարատեւ ֆիզիկական եւ հոգեկան տրավմա» այն բանից հետո, երբ նախկին ամուսնու կողմից «բանավոր եւ ֆիզիկական հարձակման» էին ենթարկվել:
Հայցվորը բազմաթիվ հարցումներ է ներկայացրել հետաքննության նյութերի պատճենի համար՝ հույս ունենալով «ավելի լավ հասկանալ ՀԴԲ-ի հետաքննությունը եւ ստանալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ կլինի իր երեխաներին բժշկական օգնություն եւ վնասվածքաբանության վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար»:

Փիթին մոտ աղբյուրների կարծիքով, Ջոլին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ միայն այն բանի համար, որ մամուլի ուշադրությունը կրկին հրավիրի Փիթի դեմ մեղադրանքների վրա՝ պնդելով, որ նա վաղուց տիրապետում էր պահանջվող տեղեկատվությանը։ Ինսայդերներից մեկն ասել է, որ Փիթն այն ժամանակ արդարացվել էր, քանի որ «ոչ մի ապացույց չկար» Անջելինայի պնդումները հաստատելու համար: Գործին մոտ աղբյուրը նույնպես լրագրողներին հաստատել է, որ Ջոլին իր պահանջած փաստաթղթերն ուներ արդեն վեց տարի։

«Ինչի՞ համար ներկայացնել անանուն հարցում՝ պարզապես նորից նույն տեղեկատվությունը ստանալու համար: Եվ դա անելու միակ պատճառը լրատվամիջոցներն են, քանի որ վեց տարի անց նա բացի այդ միջադեպից խոսելու այլ թեմա չունի։ Այս տեղեկատվությունը նա ունեցել էր վեց տարի: Ի՞նչ օգուտ, որ այս ընտանիքից որեւէ մեկը հրապարակում է այն հիմա, այսքան տարի անց, - ասում է աղբյուրը։

Բրեդն ու Անջելինան զույգ էին դարձել 2005 թվականին, երբ Ջոլիի համար նա թողել էր իր առաջին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին։ 2014 թվականին դերասաններն ամուսնացել էին։ 2016 թվականին Ջոլին ամուսնալուծության հայց էր ներկայացրել՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո։


Փիթն ու Ջոլին ունեն վեց երեխա՝ 21-ամյա Մեդոքսը, 17-ամյա Զահարան եւ 18-ամյա Փաքսը, ովքեր որդեգրված երեխաներ են, իսկ 14-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը ու 16-ամյա Շայլոն զույգի կենսաբանական երեխաներն են։

Անչափահաս երեխաների խնամակալության համար դատական գործը մինչ օրս չի ավարտվել։ Us Weekly-ի աղբյուրներից մեկը վերջերս հայտարարել էր, որ Փիթը մասնավոր կերպով բողոքել է ընկերներին, որ դատական գործը ձգձգվում է, եւ նա կասկածներ ունի, որ Անջելինան «երբեք չի համաձայնի համատեղ խնամակալությանը եւ պատրաստվում է ձգձգել դատը, մինչեւ բոլոր երեխաները դառնան 18 տարեկան»: Այնուհետեւ, ըստ Փիթի, Ջոլին պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի երեխաները «ոչ մի ընդհանուր բան չունենան» իրենց հոր հետ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին