62-ամյա Բրեդ Փիթը դարձել է ամերիկյան Esquire ամսագրի նոր համարի դեմքն ու բացառիկ խոստովանություն արել: Դերասանը խոսել է իր եւ Անջելինա Ջոլիի սկանդալային ամուսնալուծության ու երեխաների հետ հարաբերությունների մասին, որոնք այժմ հրաժարվում են ներկայանալ իր ազգանվամբ:
Փիթը պատմել է, որ այն ժամանակաշրջանը, երբ դերասանուհին նրան մեղադրել է ֆիզիկական բռնության համար եւ դատարանի միջոցով ստանձնել 6 երեխաների խնամակալությունը, իր կյանքի ամենաբարդ փուլերից մեկն էր:
Նա խոստովանել է, որ այդ ծանր շրջանում հասկացել է, թե ինչու մարդը կարող է ինքնասպանության մասին մտքեր ունենալ. «Այդ ընթացքում պարզապես այլ ելք չէի տեսնում, իսկ ցավն այնքան անտանելի էր: Ինքնապահպանման բնազդն է ինձ փրկել»:
Փիթի խոսքով՝ նույնիսկ սկսել է նախանձել երջանիկ ընտանիքներին: Նա երբեմն ավտոմեքենա վարելիս նկատում է սրճարաններում նստած մարդկանց ու մտածում, թե որքան անհոգ են նրանք. «Վիշտն իրենից հետո դատարկություն է թողել: Բարեբախտաբար հիմա կյանքս դեպի լավն է փոխվել: Մի օր արթնացա ու ինձ թվաց՝ օրն ավելի արեւոտ է, իսկ օդն՝ ավելի քաղցր»:
Դերասանը չի խոսել զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնի հետ արդեն մի քանի տարի ձգվող հարաբերությունների մասին, բայց կատակել է, որ սիրելիից սովորել է հանգստի ժամանակ հագուստը գեղեցիկ դասավորել:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին՝ 9 տարվա հարաբերություններից հետո: Հարսանիքից մեկ տարի անց Ջոլին որոշել է ամուսնալուծվել այն բանից հետո, երբ, իր խոսքով, Փիթը մասնավոր ինքնաթիռում ձեռք է բարձրացրել երեխաներից մեկի վրա:


×
104






