41-ամյա Քրիշտիանու Ռոնալդուն ու 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը 10 տարվա համատեղ կյանքից հետո օրինականացրել են հարաբերությունները: Նրանք մատանիներով լուսանկար են հրապարակել ու հաստատել, որ պաշտոնապես ամուսիններ են:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչը եւս խոսել է հարսանիքի մասին. «Քրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսն օգոստոսի 11-ին ամուսնացել են Պորտուգալիայի Կաշկայս քաղաքում։ Արարողությունը փակ էր ու մտերմիկ: Ներկա են եղել նրանց 5 երեխաները»:
Ռոնալդուն ու Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից ու համատեղ երկու դուստր ունեն: 2022 թվականին ծնվել է Ալանա Մարտինան, ապա զույգը երկվորյակների էր սպասում. Բելլա Էսմերալդան ծնվեց, իսկ Անխելը ծննդաբերության ժամանակ մահացավ:
2025 թվականի օգոստոսին Ռոնալդուն ամուսնության առաջարկություն էր արել Ջորջինային: Այս տարի նա ասել էր, որ հարսանիքը պլանավորում են իրականացնել Աշխարհի առաջնությունից հետո, սակայն հստակ ամսաթիվ չէր նշել:
Մինչեւ Ռոդրիգեսի հետ հանդիպելը Ռոնալդուն եւս երեք երեխա էլ փոխնակ մորից էր ունեցել: Քրիշտիանու Ռոնալդու կրտսերը ծնվել է 2010-ին, իսկ երկվորյակներ Եվան ու Մատեոն՝ 2017-ին:


×
172






