Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հետաքրքիր նախասիրություն ունի. նա զբաղվում է կարտինգով։
Գերմանիայի Շաֆհայմ քաղաքի Fahr-Werk Schaafheim մրցարշավային համալիրում անցկացված «Legend’s Race 2026»-ում Խաչատրյանը գրանցել է հաղթական արդյունք՝ առաջին տեղը զբաղեցնելով անհատական մրցավազքում։ Հաջողությունը կրկնապատկվել է թիմային մրցավազքում, որտեղ նրա թիմը նույնպես դարձել է հաղթող։
Համաշխարհային բեմերում իր վիրտուոզ կատարումներով հայտնի ջութակահարը դրսեւորել է մրցակցային ոգին՝ արդեն կարտինգի ղեկին։
Այս մասին արվեստագետը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում, որտեղ բազում շնորհավորանքների է արժանացել։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Եվրոպայում/


×
725






