×


Ջեյ Լոյի եւ Բեն Աֆլեքի երկրորդ հարսանիքի բոլոր մանրամասները

Ի՞նչ է հայտնի ամենաքննարկվող աստղային նորապսակների զույգի շքեղ հարսանեկան week-end-ի մասին։

Լաս Վեգասում ինքնաբուխ եւ «համարձակ» ամուսնությունից հետո Ջեյ Լոն եւ Բեն Աֆլեքը որոշեցին ուղղել սխալը եւ արարողությունն անցկացրին հարսանեկան բոլոր կանոնների համաձայն՝  հարազատների ու ընկերների մեծ շրջապատում։ Այդ առիթով զույգը week-end է կազմակերպել օսկարակիր Բենի ռանչոյում Ջորջիայում:


Պապարացիների կողմից վերեւից արված լուսանկարներում պատկերված են կատարյալ նորապսակները, որոնք ժպիտներով գրկախառնվում են ջրի մոտ գտնվող նավամատույցում, իրենց հսկայական առանձնատան մոտ եւ զբոսնում բակում հատուկ այս օրվա համար տեղադրված ձյունաճերմակ բեմի երկայնքով:

Միջոցառման բոլոր ներկաների դրես-կոդը կարծես սպիտակն էր։ Դա հակասում է հարսանեկան կանոններին եւ էթիկետին, սակայն բոլոր հյուրերը ճերմակ եւ կրեմագույն երանգներով շորերով էին: Այդ թվում՝ զույգի երկարամյա ընկեր Մեթ Դեյմոնը եւ նրա կին՝ Լուսիանա Բարոզոն։ Արարողությանը ներկա էին նաեւ ռեժիսոր Քեւին Սմիթը եւ դերասան Ջեյսոն Մյուզը։


Արարողության մյուս երջանիկ հյուրերը, ամուսինների ամենամոտ մարդիկ նրանց հինգ երեխաներն էին։ 14-ամյա Ջենիֆերի երկվորյակները՝ Էմմին եւ Մաքսը եւ Աֆլեքի եռյակը՝ Վիոլետը, Սերաֆինան եւ Սեմը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW