×


Շքեղ ու կրքոտ․ նոր Porsche Cayenne Platinum Edition-ի շնորհանդեսը՝ Ձիթողցյանի արվեստանոցում

Երեւանյան տապից փոքր-ինչ հեռու՝ «Տիգրան Ձիթողցյան» պատկերասրահում, «Պորշե կենտրոն Երեւան» ընկերությունը համախմբել էր երիտասարդ ձեռներեցներին եւ Porsche-ի սիրահարներին, իսկ նպատակը նոր «Cayenne Platinum Edition»-ի հետ ծանոթությունը եւ արտասովոր զգացումներ ունենալն էր: Մինչ  գրավիչ տարրերի ու դասական սեւի համադրությամբ սպորտային նոր մեքենայի հնարավորությունները եւ առավելությունները կներկայացվեր հյուրերին, «Պորշե կենտրոն Երեւանի» վաճառքի խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ մարկետինգային խումբը որոշակի որոնումներից եւ ուսումնասիրություններից հետո որոշել է այնպիսի ձեւաչափի հանդիպում կազմակերպել, որտեղ հաճելի միջավայրում հետաքրքիրն ու նորը տեսնելու հնարավորություն կլինի:


«Այս անգամ փորձել ենք նրբաճաշակ մեքենան համադրել նրբաճաշակ արվեստի հետ: Այնպես ենք մտածել, որ բոլոր հաճախորդներին կարողանանք կտրել իրենց առօրյա գործերից ու մի քանի ժամ տեղափոխել դեպի Porsche-ի հարթակ՝ լի նորություններով: Մշտապես հետաքրքիր մնալու, հավատարիմ գնորդին իր կողքին պահելու համար, նրա կարծիքը հաշվի առնելով՝ ստեղծվել է «Platinum Edition»-ի նոր սերիան: Շարժիչի ու թափքի առումով փոփոխություն չկա, պարզապես կառուցվել է գնորդի կրքով ու առաջարկով: Պորշեն, ուսումնասիրելով ավտոսիրողների հետաքրքրություններն ու ցանկությունները, լսելով նրանց դիտարկումները, ներդնում է նոր լուծումներ ու մոտեցումներ»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ նորարարությանը զուգահեռ, Porsche-ն շարունակում է պահել իր հիմնական ձեռագիրը:


Հաճախորդների կողմից նախընտրելի անվահեծեր, սեւ գույնի խլացուցիչներ, գործարանային մգեցմամբ ապակիներ, որոնք առանձնանում են յուրահատուկ շրջանակներով, դռների բացման եւ փակման կոմֆորտ համակարգ, տաքացվող նստարաններ, գեղեցիկ դաջվածքներով  գլխի հենակներ. հիմնվելով Porsche-ի հավատարիմ հաճախորդների եւ իրապես լավ վարորդների անձնական նախասիրությունների վրա՝ «Platinum Edition» մոդելներում առաջարկվում է գրավիչ ընդհանուր փաթեթ, որում սարքավորումների ամենատարածված օպցիաներն են(համակարգ), նորամուծությունները եւ, բնականաբար, ներառում են  այն ամենն, ինչը կարեւոր է:


«Porsche Cayenne Platinum Edition»-ի արտաքին գրավչությունն անթաքույց է

Հիանալի կերպով միաձուլված են բացառիկ դիզայնը, ներդաշնակ գունավորումն ու հարմարավետությունը: Արտաքինից բարդ սպորտային տեսք ունի, աչքի է ընկնում դռների կողային հայելիների սեւ փայլուն ձեւավորմամբ, օդի մուտքի ճաղերի ներդիրներով, ինչպես նաեւ մոդելի վրայի տառանշումներն արված են մետաքսափայլ պլատինե գույնով: Անհնար է չնկատել 21 դույմ PS Spyder Design Platinium անիվները եւ թափքի գույնով անվածածկոցի բարձր վրադիրները: Մեքենասերները նկատեցին նաեւ, որ օդամղիչները փայլուն ներդիրներով են, լուսարձակները LED` ներառյալ PDLS, արտաքին եւ սրահի հայելիները ավտոմատ մթագնող են, սպորտային արտածման խողովակները եւս սեւ են:


Տպավորիչ արտաքին տեսքն ամբողջանում է սրահով, որտեղ հիանալի համադրվում են հարմարավետությունն ու սպորտային ոճը՝ էրգոնոմիկ սպորտային նստատեղերով: Մեքենան առաջարկվում է երեք տարբեր շարժիչներով եւ հասանելի է թափքի երկու տարբերակներով՝ կախված շուկայից: Տանիքի մեծ ապակե մակերեսների շնորհիվ ինտերիերում ստեղծվում է լուսավոր եւ հաճելի տրամադրություն, միեւնույն ժամանակ հետնապակիների մգեցումով ապահովվում է պաշտպանություն ինչպես արեւի լույսից, այնպես էլ՝ հետաքրքրասեր աչքերից:


Երեկոյի հյուրերը Երեւանի կոնյակի գործարանի առաջարկած ինքնատիպ կոկտեյլների ուղեկցությամբ ծանոթացան «Porsche Cayenne Platinum Edition»-ի հնարավորություններին եւ առանձնահատկություններին, որից հետո նյույորքաբնակ հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի նոր նկարի հետ ծանոթանալու ժամանակն էր: Երաժիշտ Վահագն Հայրապետյանի դաշնամուրի հնչյունների ներքո Տիգրանի յուրահատուկ սեւ եւ սպիտակ աշխատանքները ամբողջացրին ներկաների տպավորությունները: Օրվա ավարտին Կարեն Վարդանյանը, խոսելով ստարտափների գաղափարախոսության ու նպատակների մասին, առանձնացրեց «էկո համակարգը եւ հնարավորությունները» թեման եւ ներկայացրեց նոր ստարտափ:


Հետաքրքիր ձեւաչափի հանդիպումներով եւ նոր ասելիքով «Պորշե Երեւանը» առաջիկայում եւս հանդես կգա, իսկ մինչ այդ կարող եք հետեւել սպասվող նորություններին ընկերության պաշտոնական էջերում՝

https://www.porsche.com/central-eastern-europe/ru/_armenia_/

https://www.facebook.com/porschecenteryerevan

https://www.instagram.com/porschecentreyerevan/


Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW