×


Ռոզա Լինի «Snap» երգի համաշխարհային հաջողությունները շարունակվում են

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացրած Ռոզա Լինի «Snap» երգի ռեմիքս տարբերակը թրենդային է դարձել TikTok-ում ու ամբողջ աշխարհում տարածվել: Այն ընդգրկվել է 30-ից ավելի երկրների հիթ-շքերթներում. Ավստրիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Իռլանդիայի ու Նորվեգիայի չարտերի լավագույն տասնյակում է եղել, Բելգիայում ու բրիտանական Inide-ում՝ լավագույնը դարձել:



Դրան հաջորդել է գործարքը ամենախոշոր երաժշտական ստուդիաներից մեկի՝ Columbia Records-ի հետ, որում ներկայացված են համաշխարհային աստղեր Ադելը, BTS-ն ու Հարի Սթայլը:


Մի քանի օր առաջ էլ «Snap»-ի լսումների քանակը գերազանցել է 100 մլն-ը ու այն դարձել է Եվրատեսիլի պատմության 10-րդ կատարումը, որին հաջողվել է նման ցուցանիշ գրանցել: Դրանից բացի, այն «Եվրատեսիլ 2022»-ի ամենահայտնի երգն է համարվում՝ շրջանցելով իտալացիների «Brividi»-ն:

Օգոստոսի վերջին երգը 97-րդ հորիզոնականով ընդգրկվել է Billboard Hot 100 ցանկում, Ռոզա Լինը դարձել է 21-րդ դարում Եվրատեսիլին մասնակցած 2-րդ կատարողը, որը նման ցուցանիշի է հասել: Եվ ահա «Snap»-ը դարձել է նաեւ 9-րդը iTunes երգերի համաշխարհային աղյուսակում:


Եվրատեսիլում երգչուհին 61 միավորով 20-րդ տեղն է զբաղեցրել, սակայն դա չի խանգարել, որ «Snap»-ը նոր լսարաններ նվաճի ու հաջողությունները շարունակի նաեւ հետագայում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW